Մեր Գեղեցկուհին լավագույնն է...

Երեկ անմեղսունակը կրկին խոսեց ու խոսեց իր նման: Էս Վանյանի մեջ ոչինչ չի փոխվել: Հենց փողերը վերջանում են, միանգամից իր կարեցածի պես գումար է վաստակում: Էս չասեմ` ինչի վաստակը մի անգամ ծպտուն չհանեց, երբ մեր երեխան վիրավորվել էր տանը նստած, երբ մեր զինվորը թուրքի գնդակից ընկավ: Ինքը մենակ կարողանում է թուրքին սիրել ու թրքով ապրել:

Հիշո՞ւմ եք Հայաստան տատիկին, ով մեր ինտերնետը կտրել էր որոշ ժամանակ առաջ: Դե Հայաստան տատիկը մի տեղից էր վնասել էտ մալուխը: Էս անգամ աչքիս Հայաստան տատիների մի մարտկոց էր հարձակվել մեր մալուխի վրա, որովհետև այս անգամ մի քանի տեղից էր այն վնասվել: Լավ, Հայաստան տատիկներին մի կողմ թողնենք, անցնենք սպասարկող ընկերությանը: Սպասարկող ընկերություն ջան, այդպիսի վնասների դեպքում ոչ թե ձեր կայքում հայտարարություն տարածեք, այլ մի հատ հարցազրույց տվեք կամ ասուլիս արեք, որ բոլորը իմանան խնդրի մասին, թե չէ դուք ձեր էջում տեղադրում եք հայտարարությունը, հեռախոսին չեք պատասխանում ու մտածում եք, որ ամեն ինչ նորմալ է: Ուղղակի հաշվի չեք առնում` եթե ինտերնետ չկա, ձեր կայքի հրապարակումը ո՞նց են կարդալու:

«Նոր Ալիք» երգի մրցույթում փայլատակում է մեր Սոնան: Երեկ «Հայաստան» երգը Սոնան ներկայացրեց Մհերի հետ: Երկու հրաշալի ձայն, հրաշալի կատարում և արդյունքը՝ բարձր միավորներ: Էն ոչ բարով-խերով հայ Կիրկորովի մեջ էլ աչքիս այդ երգի, այդպիսի կատարումից հետո արթնացավ թաքնված հայը, ու ինքը դեռ երգը չավարտված՝ 11 միավորով ոտքի էր կանգնել: Առաջ Սոնա, առաջ մեր գեղեցկուհի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել