Tert.am-ը գրում է.

Պետք չէ հալած յուղի տեղ ընդունել Լևոն Տեր-Պետրոսյան հռետորի հայտարարությունները: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով առաջին Նախագահի այն հայտարարությունը, թե «Բարգավաճ Հայաստանի» վրա ճնշումներ են գործադրվում, քանի որ այս քաղաքական ուժը դեմ է սահմանադրական բարեփոխումներին:

«Ափսոսում եմ, որ այդ հռետորի հայտարարությունները փորձում եք հալած յուղի տեղ ընդունել, որովհետև այդ հայտարարությունը և նրա «Հրատապ հարցազրույցի» նպատակը բոլորին պարզ է: Իսկ ինչ վերաբերում է ճնշումներին, ապա միգուցե ճնշումներ եղել են շատ վաղ անցյալում, ինքը կարող է ավելի լավ իմանալ, միգուցե իր կառավարման շրջանում եղե՞լ են, բայց մենք հասնում ենք նրան, որ Հայաստանը լինի ավելի ժողովրդավարական,ավելի բազմակարծիք, ավելի հանդուրժող, քան այսօր է և երեկ էր: Եվ, բնականաբար, ճնշումների մասին խոսելն ընդամենը «Կիկոսի» մահի ժանրից է»,-հայտարարեց ՀՀԿ խոսնակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել