Սիրում եք այս մթերքը, թե ոչ, սակայն այն չափազանց առողջարար է օրգանիզմի համար: Լոլիկը բավականաչափ վիտամիններ՝ A, C, K, B6, ֆոլաթթու, պոտասիում, տիամին, մագնեզիում, ֆոսֆոր ու այլ նյութեր է պարունակում, որոնք այդքան անհրաժեշտ են օրգանիզմի առողջության համար:

Ահա այն 10 առողջարար հատկությունները, որ լոլիկն ունի օրգանիզմի համար:

♦ Մաշկի համար Լոլիկի կանոնավոր օգտագործումը կնպաստի առողջ մաշկ ունենալուն: Այն հարուստ է լիկոպինով՝ հակաօքսիդանտ, որն օգնում է մաշկը պաշտպանել արևային վնասվածքներից: Այն մաշկը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից, որը դեմքի կնճիռների հիմնական պատճառներից մեկն է:
Բացի այդ, լոլիկն օգտակար է մաշկի վրա առաջացող անցքերը, ակնեները, ցաներն ու թեթև այրվածքները բուժելու համար:
Գունատ մաշկին լոլիկի շերտ դնելով կարող եք վերականգնել դրա առողջ փայլը:

♦ Ոսկրերի համար – Լոլիկը առողջարար է ոսկրերի համար, քանի որ այն հարուստ է վիտամին K-ով ու կալցիումով: Հակաօքսիդանտ լիկոպինը նույնպես առողջարար ազդեցություն ունի ոսկրերի վրա և պայքարում է օստեոպորոզի առաջացման դեմ՝ կանխելով ոսկրային դեֆորմացիաներն ու հիվանդությունները:

♦ Տեսողության համար – A և C վիտամինների պարունակության շնորհիվ լոլիկը օգտակար է նաև աչքերի առողջության համար՝ կանխելով գիշերային կուրությունը: Վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ վիտամին A-ն կանխում է ակնախնձորի դեֆորմացիայի հիվանդությունները:
Լոլիկը նվազեցնում է նաև կատարակտի ձեռք բերման հավանականությունը: Իսկ դրա մեջ պարունակող որոշ հակաօքսիդանտներ (zeaxanthin, lutein, lycopene) աչքերը պաշտպանում են լույսից առաջացող վնասվածքներից:

♦ Մազերի համար – Լոլիկը մազերին առողջ տեսք կտա, քանի որ այն հարուստ է վիտամին A-ով ու երկաթով: Իսկ դրա մեջ պարունակող թթուները կբալանսավորեն մազերի մեջ առկա pH-ի մակարդակը, որն իր հերթին կպահպանի մազերի բնական գույնը՝ կանխելով գունաթափությունը:
Եթե գլխամաշկի քոր կամ թեփ ունեք, ապա գլուխը շամպունով լվանալուց հետո պարզապես լոլիկի թարմ հյութը քսեք գլխամաշկին ու մազերին և հինգ րոպե թողնելուց հետո լվացեք սառը ջրով: Զգուշացում. լոլիկի հյութը հաճախ մի օգտագործեք մազերին, քանի որ այդ դեպքում մազերը կարող են ավելի չոր դառնալ:

♦ Արյան մեջ բարձր շաքարի դեմ  Լոլիկը հրաշալի մթերք է դիաբետիկների համար և կօգնի կարգավորել արյան մեջ շաքարի պարունակությունը: Դրա մեջ քիչ են ածխաջրերը, ինչը կկարգավորի նաև մեզի մեջ գլյուկոզայի մակարդակը: Լոլիկի մեջ քրոմիումի ու մանրաթելերի պարունակությունը նույնպես օգտակար է արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու համար:
Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ լոլիկի մեջ պարունակող հակաօքսիդանտները պաշտպանում են երիկամներն ու արյան շրջանառությունը, որոնք այն հիմնական տեղերն են, որոնք վնասվում են արյան բարձր շաքարից:

♦ Քաղցկեղի դեմ – Հետազոտությունները ցույց են տվել որ լոլիկի օգտագործումը նվազեցնում է պրոստատիտի քաղցկեղի ձեռքբերման հավանականությունը: Այն կարող է կանխել նաև թոքերի, ստամոքսի, բերանի, կոկորդի, հաստ աղու քաղցկեղները:

Ավելորդ քաշի դեմԼոլիկի մեջ ճարպի քանակությունը չափազանց քիչ է և այն չի պարունակում խոլեստերին: Փոխարենն այն հարուստ է ջրով ու մանրաթելերով, որոնք կհագեցնեն ու կսնուցեն առանց շատ կալորիաների:

Հանգիստ քնի համարՓենսիլվանիայի համալսարանի գիտնականների կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ լիկոպինը նպաստում է հանգիստ քնին, իսկ լոլիկը լիկոպինի հրաշալի աղբյուր է: Լոլիկի մեջ պարունակող C վիտամինը նույնպես օգտակար է քնի համար:

♦ Իջեցնում է արյան ճնշումը – Հարուստ լինելով պոտասիումով՝ լոլիկը նվազեցնում է արյան ճնշումը: Հայտնի է, որ օրգանիզմում պոտասիումի պակասից ճնշումը կարող է բարձրանալ, հատկապես երբ շատ է օգտագործվում նատրիում: Պոտասիումն օգնում է օրգանիզմը մաքրել նատրիումից:  

♦ Հանգստացնում է քրոնիկական ցավերըԼոլիկը քրոնիկական ցավերը հանգստացնող հատկություն ունի՝ իր մեջ պարունակող հակաբորբոքային բիոֆլավոնոիդների և կարոտենոիդների շնորհիվ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել