Tert.am-ը գրում է.

Թուրքագետ Գևորգ Պետրոսյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ օգոստոսին կայանալիք Թուրքիայի նախագահական ընտրություններում ֆավորիտը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց թուրքագետը՝ նշելով, թե նախագահական ընտրապայքարին մասնակցող երեք թեկնածուներից Էրդողանի մրցակիցն Էքմելեդդին Իհսանօղլուն է:

«Էրդողանն ունի իր կայուն ընտրազանգվածը, լավ փորձ ունի ընտրություններում հաղթելու, իսկ քուրդ թեկնածու Սելահաթին Դեմիրթաշի մասնակցությունը Էրդողանի օգտին է, թեպետ Դեմիրթաշը որոշակիորեն կարող է խանգարել Էրդողանին՝ քրդական ձայները ստանալ»,-ասաց թուրքագետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել