Մտածում եմ, որ Հայաստանում տեղի ունեցող անարդարություններն են, որ շատերին դարձրել են թույլի պաշտպան։
- Ո՞ւմ կողմից ես։
- Թույլի։
էս պատասխանը ահավոր հաճախ եմ հանդիպում, նույնիսկ երբ խոսքը գնում ա նենց բաների մասին, որտեղ աբսուրդ ա թույլի կողմից լինելը, օրինակ, մարդիկ հավասար պայմաններում մրցում են, ու որեւէ «առիթ» չկա թույլի կողմից լինելու, հատկապես երբ մրցման իմաստը հենց թե ով ա ավելի ուժեղն ա։
Ու ստեղ հիշում եմ, որ Հայաստանում (գուցե ոչ միայն), երբ տեսնում ես անտուն մարդ, մարդ ով աղբարկղերն ա փորփրում, ակամա կարեկցանք ա առաջանում։ Մի մասը (ինձ թվում ա փոքր մասը) ցանկացած պարագայում կկարեկցեր, էն մտքից ելնելով, որ թող բոլոր մարդիկ էլ ուտելու, ապրելու տեղ ունենան, անկախ նրանից, թե ինչ են անում, արել դրա համար (մեր հաշվին)։

Բայց ամեն դեպքում, համոզված եմ, որ մեծ մասը պատրաստ չի նրան, որ ինքը աշխատի, իսկ ինչ֊որ ալարկոտ մարդ, ով չի ուզում ոչինչ անել ուտի իրա հաշվին, ապրի իրա տված հարկերով։ Ուրեմն ինչի՞ ենք մենք ենթագիտակցորեն կարեկցում էդ մարդուն։ Կարեկցում ենք, որովհետեւ լռելյայն ենթադրում ենք, որ մարդուն ինչ֊որ անարդարության հետեւանքով հանել են աշխատանքից, չնայած ինքն իր գործը լավ էր անում, կամ որ ինչ֊որ պաշտոնյա ուղղակի խլել ա էս մարդու ձեռքից տունը, օրինակ։ Իսկ նման դեպքերը մեր կյանքում պակասություն չեն անում, ու բերում են նրան, որ եթե նույնիսկ տեսնում ենք մեկին, ով աղբարկղերն ա փորփրում, մի այլ՝ էապես ավելի քիչ նման տիպի անարդարություններ ունեցող երկրում, կարեկցում ենք, դառնում ենք թույլի պաշտպան՝ մոռանալով, որ գուցե էդ «թույլը» ուղղակի չի ուզել ոչինչ սովորի, չի ուզել աշխատի, ու ահա արդյունքը։


Ու էս դեպքում «թույլ» պաշտպանելը հեչ մարդասիրություն չի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել