Մեղրամսին զույգերը ամեն անգամ միևնույն վայրերն են մեկնում իրենց ժամանակը վայելելու համար: Ձեզ ենք առաջարկում 7 այլընտրանքային տարբերակ՝ ձեր մեղրամիսը անցկացնելու, բոլորից տարբերվելու և նոր զգացողություններ ապրելու  համար:

 7  Կերալա



Կերալան այլ կերպ հայտնի է որպես «Աստծո սեփական երկիր»: Այն գտնվում է Հնդկաստանի Կերալա շրջանում: Այստեղ կարող եք այնպիսի մեղրամիս անցկացնել, որի մասին հիշողությունները երբեք դուրս չեն գա ձեր մտքից: Այստեղ կարող եք տեղավորվել նավակ տանը, որով հնարավորություն կունենաք շրջել Վեմբանանդի լճում: Բացի այդ, կարող եք վայելել այս վայրում գտնվող 44 գետերը, ջրվեժներն ու փարթամ հարուստ բնությունն ու տեղի հարուստ մշակույթը:

 6  Ճապոնիա



Այս երկիրն առաջին հայացքից կարող է ռոմանտիկ չթվալ, սակայն այն իրականում բավականին հարուստ է մեղրամիսն անցկացնելու համար հարմար վայրերով` այդ թվում մշակութային ժառանգությամբ, հրաշալի լողափերով, ակտիվ կղզային կյանքով ու հրաշալի սպա կենտրոններով: Դուք աշխարհի որևէ այլ անկյունում չեք գտնի Տոկիոյի կամ Կիոտոյի նման քաղաքներ, կամ Օկինավայի նման կղզի և կամ Շիմոդայի տաք աղբյուրների սպայի նման վայր, որը գտնվում է Տոկիոյի հարավային մասում:

 5  Մոզամբիկ


Եթե չեք կողմնորոշվում Հնդկական օվկիանոսի ափերի կղզիներ, թե աֆրիկյան վայրի սավանաներ այցելել, ապա Մոզամբիկը հրաշալի տարբերակ է այս երկուսը համադրելու համար: Այստեղ տուրիզմը դեռևս զարգացման փուլում է, ու այն մի նոր բացահայտում է թվում ծովափնյա հանգստյան տներով, ավանդական էքսկուրսիաներով, վրանային ճամբարներով ու սաֆարիով:

 4  Իսլանդիա


Այս մոգական վայրն ասես Երկրի վրա չի գտնվում՝ հատկապես ձմռանն ու ամռանը: Ձմեռային հարսանիքից հետո այստեղ կարելի է այցելել ու վայելել հյուսիսափայլն ու հեքիաթային բնապատկերները: Ամռանն այստեղ կարելի է այցելել տաք ժայթքող աղբյուրներ ու Կապույտ ծովածոց:

 3  Նամիբիա



Եվ մեկ աֆրիկյան պետություն, որը կրկին կարող է ձեզ մոտ ռոմատիկայի հետ չասոցացվել, սակայն այն հայտնի է Կմախքի լողափով, որն իր հերթին հայտնի է նավաբեկությունների մասին լեգենդներով: Սա ցնցող գեղեցիկ վայր է նորապսակների համար: Այստեղ կարող եք գիշերել բացօթյա ճամբարներում ու վայելել աստղազարդ գիշերները, այցելել Նաբիբ-Նաուկլուֆտ պարկ ու տեսնել աշխարհում ամենաբարձր ավազաթմբերը:

 2  Գվատեմալա և Բելիզ


Գվատեմալայում ու Բելիզում մեղրամիսն անցկացնելով՝ ինքներդ ձեզ հնարավորություն կտաք վայելել Լատինական Ամերիկայի հարուստ մշակույթը, անձրևային անտառները, վայրի բնությունն ու լողափերը, որոնք այստեղ առատ են: Այցելեք անչափ գեղեցիկ լճեր, հրաբխային խառնարաններ, ինչպես նաև ջունգլիներում գտնվող պանդոկ: Արշավներ կազմակերպեք դեպի քարանձավներ ու ձիավարությամբ զբաղվեք:

 1  Կանարյան կղզիներ


Մեղրամսին այցելելու համար ավելի էկզոտիկ մի վայր փնտրելով` Կանարյան կղզիները հաճախ անտեսվում են նորապսակների կողմից: Ինչևէ, այս վայրում կարելի վայելել իսկական իսպանական մշակույթը՝ կակտուսների այգիներից մինչև գաղութային յուրահատուկ փոքրիկ քաղաքներ: Այստեղ բավականաչափ հինգաստղանի հյուրանոցներ կան, որտեղ կարող եք վայելել ճոխ հանգիստը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել