Որոշ լրատվամիջոցների հուշումից հետո խորը քնից արթնացավ Վլադիմիր Կարապետյանը: Փոքրիկ սպեկուլյանտը եկել է պաշտպանելու մեծին: Ոչ շատ, ոչ էլ քիչ, եկել է և գնահատականներ է փորձում տալ, և սա այն դեպքում, որ դեռ այս երիտասարդը դեռ ինքը պատասխաններ ունի տալու հանրությանը: Ապացույցների մի ամբողջ փաթեթ պետք է ներկայացնի, թե ժամանակին, երբ ինքը աշխատում էր արտաքին գործերի նախարարությունում և երկար տարիներ տարբեր պատասխանատու պաշտոններ էր զբաղեցնում` ստանալով ցածր աշխատավարձ, այդ ինչպե՞ս եղավ, որ նման շքեղ ամառանոց է կառուցել, միայն թե հեռու թող պահի մեզ այն պատասխանից, որ իր ընտանիքի անդամներին է պատկանում դա, և ինքը չի կառուցել: Մի հարց ունեմ պրն. Կարապետյանին` արդյո՞ք դժվար չէ խոսել կեղծիքից և ստից, երբ ինքդ ես թաղված մինչև ականջներդ աղբի մեջ:
Այստեղ նաև կարելի է հիշել Աբրահամ Լինքոլնի մեջբերումներից` «Քաղաքական գործիչը հիշեցնում է մի մարդու, որ սպանել է հորը, մորը, իսկ երբ դատարանում կարդում են մեղադրական վճիռը, նա խնդրում է, որ ներում շնորհեն իրեն, քանի որ նա որբ է»:

Հ.Գ. Երիտասարդ քաղաքական գործիչները չպետք է նմանվեն Լինքոլնի մեջբերած գործչին, դա վտանգավոր է մեր երկրի համար: Ինչպես նաև սպասում ենք հարստության աղբյուրների բացահայտմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել