Թույլ տուր..20 վայրկյան զգամ քեզ...

Ձեռքերս կամաց բարձրացան.. Կարճ շրջազգեստս շատ կտրուկ վեր բարձրանալով մերկացրեց բարակ ոտքերս.. Սիրտս սկսեց զարկել այնքան արագությամբ, որ թվում էր ուր որ է կպայթի... 
Չպայթեց..
Վախենում էի, բայց համարձակվեցի..
Նույն վայրկյանին զգացի նրա ձեռքերի ջերմությունը..հետո շատ նուրբ հպվեցին գրկելով բարակ մեջքս..
Ձեռքերդ միշտ էլ տաք են եղել, բայց այսօր նրանք եռում էին.. Մեջքս երջանկություն էր ապրում.. որքան վաղուց էի նրան խաբում տաք վերմակներով փաթաթվելով... քո ջերմությունը լրացնելու համար..
Չէր խափնվում..
Շնչառությունդ.. որքան մոտ էր ինձ.. զգում էի մաշկիս վրա.. տաքեր.. ձեռքերիցդ տաք..
20 վայրկյան զգացի օծանելիքիդ բույրը.. Շատ եմ սիրում.. ձեռքերիդ պես տաք.. շնչառությանդ պես ցանկալի.. Վաղուց էի ման գալիս խանութներում, բայց չկար... երևի վերջինը դու էիր գնել...
Ձայնդ էլ ուրիշ էր, ջերմությամբ ու սիրով լցված.. կանչող..մեղմ..
20 վայրկյանն անցավ քամու պես..արագ..բայց տաք..

Ձեռքերս կամաց իջան ներքև.. կարճ շրջազգեստս ծածկեց մերկ ոտքերս..Սիրտս դեռ զարկում էր..այնքան դանդաղ, որ թվում էր ու որ է կկանգնի..
Չկանգնեց..
Վախենում էի..բայց չհամարձակվեցի..այլևս ոչ..
Նույն վայրկյանին զգացի ջերմության բացակայությունը..հետո շատ նուրբ մատներդ բաց թողեցին բարակ մեջքս..
շնչառությունդ չէի զգում..
Օծանելիքիդ բույրը սառնացավ.. հեռվացավ.. 
Չեմ սիրում երբ այդքան հեռու է օծանելիքիդ բույրը..
20 վայրկյանն անցավ քամու պես..արագ..բայց......
Ցուրտ էր.. շատ ցուրտ.. 

Հետո...հետո...
չեմ հիշում.. 
Ցուրտ մարմինս սառնացավ առանց քո ջերմության..21-րդ վայրկյանն էր.. մեռելի պես սառը մաշկս քարացել էր ջերմությանդ պակասից..

21- րդ վայրկյանին ես կարծես մահացա..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել