Նիդերլանդների բնակիչ Հանս դե Բորստը, ով կորցրել է դստերը մալայզիական Բոինգ 777-ի ավիավթարի ժամանակ, բաց նամակ է գրել՝ ուղղելով այն նրանց, ում համարում է մեղավոր ինքնաթիռի վթարի համար: «Շատ շնորհակալություն պարոն Պուտին և Ուկրանիայի կառավարություն իմ միակ ու սիրելի դստեր Էլսեմիկ դե Բորստի սպանության համար», - գրում է նամակում, որը  տեղադրել էր Ֆեյսբուքում:

Հանս դե Բորստը պատմում է, որ իր դուստրը ցանկանում էր ինժեներ դառնալ, բայց ահա նա այլևս չկա, նա հարված է ստացել անծանոթ երկրի երկնքում, որտեղ պատերազմ է ընթանում: «Ես հույս ունեմ, որ դուք հպարտանում եք, որ կործանել եք երիտասարդ կյանք: Եվ դուք ի վիճակի կլինեք վաղը նայել ձեզ հայելու մեջ, -գրում է Բորստը: Լավագույն մաղթանքներով, Էլսեմիկի հայր, Հանս դե Բորստ Նիդերլանդներից, ում կյանքը կործանված է», - գրված է վերջում. Հետգրության մեջ զոհված աղջկա հայրը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին. «Ինձ շատ կզարմացնի, եթե դուք հանձնարարեք, որ դեպքի վայրը հսկվի ռուս զինվորականների կողմից, որպեսզի հոլանդացի փորձագետները կարողանան կատարել իրենց աշխատանքը: Նախապես շնորհակալություն»: Հարկ է նշել, որ Հանս դե Բորստը չի մեղադրում որևէ մի կողմին: Բայց շատ ԶԼՄ-ներ պնդում են, որ գրությունն ուղղված է անձամբ Պուտինին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել