Tert.am-ը գրում է.

«Նոր ալիք» երիտասարդ կատարողների մրցույթի հիմնադիր, երգահան Իգոր Կրուտոյը կարծում է, որ մրցույթը պետք է նախկինի պես անցկացվի Յուրմալա քաղաքում` չնայած որոշ ռուս արտիստների նկատմամբ կիրառված պատժամիջոցներին: Այս մասին РИА Новости-ին հայտնել են մրցույթի մամլո ծառայությունից:

Լատվիայի ԱԳՆ-ն արգելել է Իոսիֆ Կոբզոնի, Օլեգ Գազմանովի և Վալերիայի մուտքը երկիր` Ղրիմի` ՌԴ-ին միացման և Ուկրաինայում տիրող իրավիճակի հարցում նրանց դիրքորոշման պատճառով: Այս արտիստները պետք է մասնակցեին «Նոր ալիք» փառատոնին Յուրմալայում, որն սկսվում է երեքշաբթի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել