Tert.am-ը գրում է.

Կառավարության որոշմամբ՝ կստեղծվի «Կոմիտասի թանգարան–ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, այս մասին տեղեկացնում է Կառավարության կայքը, և այս հարցը ներառված է Կառավարության հուլիսի 24-ի նիստի օրակարգում:

Կից ներկայացված տեղեկանք-հիմնավորման մեջ ՊՈԱԿ-ի ստեղծման անհրաժեշտության մասին նշվում է. «Պայմանավորված է պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծմամբ, ինչը կնպաստի հայ մեծանուն երգահանի կյանքի, գործունեության և ստեղծագործական ժառանգության ներկա¬յացմանն ու հանրահռչակմանը, հայ երաժշտական մշակութային ժառանգության ամբողջապես և անաղարտ պահպանմանն ու վերարտադրմանը»:

Չնայած Կոմիտասի անգնահատելի մեծ դերին՝ նրա ստեղծագործական ժառանգությունն ու անձնական իրերն առ այսօր գտնվում են տարբեր կազմա¬կեր-պությունների արխիվներում և պահոցներում: Գերակշիռ մասը, ինչպես նաև ռոյալն այսօր գտնվում են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:

Կոմիտասին վերաբերող հսկայածավալ նյութեր պահպանվում են ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի արխիվում, բազմաթիվ հրատարակություններ, վավերագրական, գե-ղարվեստական ֆիլմեր, ձայնային և լուսանկարչական, տեսագրված նյութեր կան արխիվներում:

Վերը նշված հանգամանքները հիմք ընդունելով՝ 2013 թ. մայիսի 30-ին Հա¬յաստանի Հանրապետության Նախագահը Կոմիտասի թանգարան-ինստիտուտ ստեղծելու առաջարկով հանդես է եկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում: Թանգարան-ինստիտուտը կառուցվում է զբո-սայգում գտնվող նախկին Մշակույթի պալատի տեղում, որը անհատույց օգտագործ-ման իրավունքով ՀՀ կառավարությանն է տրամադրել «Հայաստան» համահայ-կական հիմնադրամը՝ իր հոգաբարձուների խորհրդի մայիսին կայացած որոշմամբ:

Կառուցապատման ծախսերը հոգում է «Փյունիկ» հիմնադրամը՝ սիրիահայ բարերար Գաբրիել Ջեմբերջյանի աջակցությամբ: Ճարտարապետը Արթուր Մեսչյանն է: Այն լինելու է ոչ միայն զուտ թանգարան, այլև ակտիվ, պարբերաբար անցկացվող միջոցառումներով թանգարան-մշակութային կենտրոն, որտեղ մարդիկ հնարավո-րություն կունենան ծանոթանալ Կոմիտասի ժառանգությանը, հաղորդակից լինել հայ հոգևոր և ժողովրդական երաժշտարվեստի պատմությանն ու ձևավորման գործըն-թացին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել