Գյուղական համայնքների զարգացո՞ւմ եք ուզում, ուրեմն՝ գոնե նվազագույն ջրի պաշարով ապահովեք գյուղերը. մեկ ամիս ա գյուղում եմ, 24 ժամ գրված գրաֆիկում 4 օր ջուր չի եկել մեր գյուղ, ամեն անգամ ասում են՝ վթար ա, ու շաբաթով ջուր բաց չեն թողնում, մի դեպքում էլ ջուր են բաց թողել, որովհետև զանգեցի, բոլորին խառնեցի իրար նշանդրեքիս օրով ջուր չլինելու համար ու մինչև 5 րոպեն ջուրը բաց թողեցին. բա որ վթա՞ր էր, ո՞նց եղավ, որ ամբողջ օրը ջուր ունեցանք, ընդ որում՝ մեր գյուղի ջուրն ինքնահոս ա, ջրի խնդիր չկա ընդհանրապես, բայց ամեն տարի հուլիս-օգոստոս ամիսներին ջուրը փակում են, զանգում եմ, ասում են՝ վթար ա, հինգերորդ օրն անընդմեջ ջուր չունենք անգամ մեկ րոպե, նախորդ օրերին երկու օրումեջ 15 րոպե տալիս էին գոնե, ասում եմ վթարի տեղն ասեք՝ գնամ տեսնեմ, ասում են՝ չենք կարող ասել, բա ո՞նց հավատանք, որ վթար է, եթե Կապանի քաղաքապետի դաչան մեր գյուղում է, ու իրա լողավազանը 24 ժամ հոսող ջրով լցվում է, իրա բակը կանաչագույն է, ու ջուրը մի րոպե չի դադարում հոսել, էդ վթարը կարկուտ ա հա՞, որ ծեծած տեղն ա ծեծում միայն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել