Tert.am-ը գրում է.

Թբիլիսի Սբ էջմիածին հայկական եկեղեցու վրա կատարված հարձակումը, որը Ջավախքը ներկայացնող կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է, և դատապարտվում է, Վիրահայոց թեմի կողմից աննախադեպ կոշտ արձագանքի արժանացավ: Մասնավորապես, նշվում է, թե այս «ամենը Վրաստանի շատ եկեղեցիներում, երբեմն նաև լրատվությամբ, կենցաղային մակարդակով Հայ Եկեղեցու և ընդհանրապես հայության հանդեպ սերմանվող ատելության արդյունք է»: 

Tert.am–ը Ջավախքը ներկայացնող փորձագետներից, քաղաքական գործիչներից ու վրացագետներից փորձեց պարզել, թե արդյոք Վրաստանում նման միտումներ ի հայտ են եկել: Ինչպես նաև՝ արդյո՞ք ազգամիջյան թշնամանքի նման դրսևորումները չեն հրահրվում Վրաստանում բնակվող ադրբեջանցիների կողմից:

Վրացագետ Ալիկ Էրոյանցը, ով ևս դատապարտեց միջադեպը, միանշանակ այն կարծիքին է, որ դեպքը եղել է էթնիկ կրոնական հողի վրա, քանի որ հայհոյանքներ են հնչել ուղղված հայությանը և հայ եկեղեցուն: Նրա դիտարկմամբ՝ իրավապահ մարմիններն իրենց տեղում չեն եղել, քանի որ եթե ավելի շուտ միջամտեին, վեճը նման շարունակություն չէր ստանա:

«Մեր համայնքը, վիրահայոց թեմը և վրաց եկեղեցին պետք է հետևողական լինեն, որ այդ դեպքը բացահայտվի»,- ասաց վրացագետը և նկատեց, որ այդ դեպքը նախադեպ չէ Վրաստանում և նման բաներ էլի եղել են:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ եք, որ սա ադրբեջանական համայնքի կողմից հրահրված երևույթ լինի, Ալիկ Էրոյանցն ասաց, որ ամեն ինչ էլ հնարավոր է, և եթե այս դեպքը դիտարկվի այն տեսանկյունից, թե ում է ձեռնտու, ապա հնարավոր է լինի նրանց կողմից հրահրված:

«Հատկապես վերջին երկու տարիների ընթացքում թուրք-ադրբեջանական գործոնը թուլացել է Վրաստանում, քանի որ նոր իշխանություններն ավելի բալանսավորված քաղաքականություն են վարում և նախկին իշխանության նման՝ միայն պրոադրբեջանական, պրոթուրքական ուղղությամբ չեն աշխատում»,- ասաց վրացագետը:

Վրաստանում չվերագրանցված «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը Tert.am –ի հետ զրույցում ասաց, որ միջադեպի մանրամասներին այնքան էլ տեղյակ չլինելով չի կարող գնահատել, սակայն ավելացրեց, որ կրոնական անհանդուրժողականություն Վրաստանում միշտ կա, և կլինի Սաակաշվիլի՞, Իվանիշվիլի՞, թե Մարգվելաշվիլի՞, սա թուլանում կամ ավելանում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել