Շատերը ասում են՝ Արևմուտքը աչք է դրել ռուսական անծայրածիր տարածքի ու հարուստ ընդերքի վրա։ Չեմ ժխտում՝ բնական է։ Բնական է, որ ռուսները դա պաշտպանելու իրավունք ունեն։ Դա էլ ընդունեցինք։ Բայց Ձեր մտքով անցել է, որ այն «պաշտպանության» ռազմավարությունը, որ ընտրել է արդի Ռուսաստանը անհամատեղելի է այդ երկրի սահմանագծով (լայն իմաստով՝ Հարավային Կովկաս և այլն) ինքնիշխան պետությունների գոյության հետ։ Դրանք բոլորը պիտի բուֆեր ծառայեն հնարավոր հարվածը թուլացնելու համար։ Ու Աստված ու պատմությունը այնպես են դասավորել, որ դա մեզ էլ է վերաբերվում։ Ինչքան հայ մարդը այլասեր ու արդարապաշտ պիտի լինի, որ ընդունի Հայաստանը փաստացի կամ իրավական բռնակցելու ռուսների իրավունքը՝ որպես ինքնապաշտպանության ռազմավարության մաս։ Ըստ որում, այդ ռազմավարությունը հարցեր է առաջացնում բազմաթիվ ռուս հայրենասերների մոտ ևս։ Բայց ոչ մեր ռուսասերների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել