Մարդու առողջ սիտը միջինում մոտավորապես 280 գրամ է կշռում: Այն արյունով լցված մկան է, որը սիրտ են անվանում, և որը սիրո համաշխարհային սիմվոլն է: Հույները հավատացած էին, որ սրտում է ապրում հոգին, չինացիները այն երջանկության հետ էին ասոցացնում, իսկ  եգիպտացիները հավատացած էին, որ զգացմունքներն ու ինտելեկտը սրտից են դուրս գալիս:

Կոտրված սիրտ

«Կոտրված սիրտ» արտահայտությունը ոչ միայն փոխաբերական, այլև բառի բուն իմաստով կարող է տեղի ունենալ: Բաժանումը սիրելիի հետ կամ ընտանիքի անդամներից մեկի մահվան մասին լուրերը կարող են բառացիորեն կոտրել սիրտը` բարձրացնելով սրտի կաթվածի հավանականությունը. այս մասին են վկայում հետազոտությունները: Այսպիսի տրավմաները կարող են սթրեսի հորմոններ արտադրել արյան մեջ, որոնք կարող են ժամանակավոր ցնցել սիրտը: Արդյունքում առաջացած ախտանիշները չափազանց նման են սրտի նոպայի սիմպտոմներին: Կրծքային ցավեր, ծանր շնչառություն, սակայն այս տեսակ առողջական խնդիրներից կարելի է արագ ազատվել ու վերականգնվել՝ հանգստանալով:

Սրտի տրոփյունը

Մեկ րոպեից էլ կարճ ժամանակում սիրտը կարող է արյուն մղել օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ: Մեկ օրվա ընթացքում սրտի մոտ 100.000 տրոփյունը 7570 լիտր թթվածնով հարուստ արյուն է մղում մոտ 96.560 կմ արյան անոթներով, որոնք կապում են մեր օրգանների ու մարմնի մասերի բջիջները: Սա ամենևին հեշտ բան չէ այսպիսի փոքրիկ չափերի հասնող մկանի համար:

Ծիծաղը՝ սրտի համար

Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, լիաթոք ծիծաղը, որի արդյունքում ձեր աչքերից արցունքներ են հոսում, ոչ միայն ջերմացնում է հոգին ու լավ զգացումներ փոխանցում, այլև չափազանց օգտակար է սրտի համար: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ծիծաղը արյան անոթների պատերը հանգստացնում է` ծիծաղելուց հետո մոտ 45 րոպեով նպաստելով արյան շրջանառությունը լավացնելուն: Արյան անոթների պատերը վնասվելու դեպքում արյան անոթները կարող են նեղանալ ու սրտանոթային տարբեր հիվանդությունների պատճառ հանդիսանալ:

Այլ փաստեր`

♦ Սիրտը կաորղ է շարունակել աշխատել, նույնիսկ եթե այն առանձնացվի օրգանիզմից, քանի որ այն ունի իր սեփական էլեկտրական իմպուլսները:

♦ Սրտի աշխատանքը փոփոխվում է ու նմանվում երաժշտության ռիթմին, որ լսում ես:

♦ Ամեն օր սիրտը բավականաչափ էներգիա է արտադրում՝ բեռնատարով 33 կմ անցնելու համար: Իսկ ամբողջ կյանքի տևողության ընթացքում արտադրած էներգիան բավականաչափ է դեպի լուսին ու հետ ճամփորդելու համար:

♦ Սիրտը արյուն է մղում ամբողջ օրգանիզմի մոտ 75 տրիլիոն բջիջներին, բացի աչքի ծիածանաթաղանթից, որը զուրկ է արյան անոթներից:

♦ Սաղմի սիրտը սկսում է բաբախել ձևավորվելուց հետո արդեն չորրորդ շաբաթում ու չի դադարում բաբախել մինչև մահ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել