Tert.am-ը գրում է.

Ռուսաստանում դատախազը պահանջում է Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովին մեղավոր ճանաչել ռուս երիտասարդ Եգոր Շչերբակովի սպանության համար և նրան 18 տարվա ազատազրկման դատապարտել, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը:

«Մեղադրող կողմը համոզված է, որ Զեյնալովն է սպանել Շչերբակովին: Նա ցինիկաբար և սառնարյուն կերպով սպանել է նրան»,-ասել է դատախազը:

Իր ելույթի ընթացքում դատախազը նշել է, որ Զեյնալովի մեղքը սպանության մեջ հաստատվում, իսկ նրա վարկածն ինքնապաշտպանության մասին հերքվում է ականատեսների վկայություններով, ինչպես նաև ծնողների հետ նրա խոսակցությունների միջոցով: Մասնավորապես՝ ծնողների հետ շփման ընթացքում Զեյնալովն ասել է, որ ինքը դանակով հարվածել է Եգորի կրծքին և մեջքին, ապա հավելում է. «Ես կգիրանամ, մորուք կպահեմ և կանեմ հնարավորը, որ ինձ չգտնեն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել