Tert.am-ը գրում է.

Առնվազն տարօրինակ է, որ այսօր ղարաբաղյան հիմնահարցի կամ Ղարաբաղում և Հայաստանում «հրդեհը» մարելու գաղափարով հանդես է գալիս Լևոն Տեր-Պետրոսյանը, որի՝ ԼՂՀ հիմնահարցի լուծման շուրջ գաղափարները բոլորին հայտնի են:

«Այդ գաղափարները և նրա այդ գործունեությունը առնվազն տխրահռչակ են: Եվ արժե հիշել հայտնի ասացվածքը՝ «Գողն առաջին է գոռում՝ բռնեք գողին»»,- Tert.am-ին ասաց ԱԺ փոխխոսնակ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ilur.am-ին տված հարցազրույցին

Հիշեցնենք, որ սույն հարցազրույցում Լևոն Տեր-Պետրոսյանը մի շարք հայտարարություններ էր արել կապված՝ Եվրասիական Միության շրջանակներում Ղարաբաղի խնդրի անսպասելի արծարծման, Ադրբեջանի կողմից զինադադարի հաճախացած խախտումների և դրանց նկատմամբ Հայաստանի արձագանքի, ԵՏՄ-ին չմիանալու պատճառների, պաշտոնական Փարիզի առաջարկների , ինչպես նաև՝ ներքաղաքական որոշ հարցերի հետ:

«Հասարակության մեջ հայտնի Ղարաբաղը ծախելու քաղաքականություն իրականացնողն այսօր փորձում է մեզնից պաշտպանել Ղարաբաղը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

ՀՀԿ խոսնակի խոսքով՝ առնվազն բարոյական չէ, երբ քաղաքական գործիչը իր և կամ այլ քաղաքական ուժերի մանր, ներկուսակցական շահերը սպասարկելու համար առաջ է բերում Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

«Որովհետև հարցազրույցից հստակ երևում է, որ նրա նպատակը ո՛չ Եվրասիական միությունն է, ո՛չ Հայաստանի Հանրապետության հետ սահմանային միջադեպերի խնդիրը, այլ իմ նշած վերջին մասը: Եվ իր ասածին ավելի մեծ հնչեղություն տալու համար մի հատ նախաբան է բերում Լեռնային Ղարաբաղի մասին, որ վտանգ է սպառնում և այլն: Սա, կրկնում եմ, առնվազն բարոյական չէ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ իր հրատապ հարցազրույցում Լևոն Տեր-Պետրոսյանը մի դրվագ է պատմել 1996 թվականից, երբ Փարիզում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների միջև հանդիպում անցկացնելու միջնորդությամբ հանդես էր եկել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել