Երջանկությունը մտքի վիճակ է: Իսկապես երջանիկ մարդիկ դրական մտածելակերպ են պահպանում նույնիսկ, երբ կյանքն ամբողջությամբ բացասական է: Այս մարդկանց նայելով` կհասկանաս, թե որքան ինքնավստահ, բավարարված ու հանգիստ են նրանք: Ինչպե՞ս է դա նրանց հաջողվում:


 1  Նրանք չեն մտածում նյութական անսահման սեփականությունների մասին

Իհարկե, ճոխ մեքենաներ, առանձնատներ ու բանկում մեծ կանխիկ գումար ունենալը հրաշալի է, սակայն այս բաները երջանկություն ու հաջողություն չեն երաշխավորում: Իրապես երջանիկ մարդիկ իրենց ռեսուրսներն օգտագործում են մարդկանց կյանքում ինչ-որ արժեք ավելացնելով ու դրա հետ մեկտեղ սեփական կյանքը համեստ ապրելով: Եթե փողը գա, նրանք երջանիկ կլինեն, սակայն եթե փողը չգա, նրանք էլի երջանիկ ու բավարարված կլինեն:

 2  Նրանք ոչինչ ի պատասխան չեն ակնկալում

Յուրաքանչյուրին հաճելի է անսպասելի հաճոյախոսություն կամ հատուցում ստանալ: Ինչևէ, մինչ մյուսները գովքի ու պարգևների են սպասում, իրապես երջանիկ մարդիկ ծառայում են ու օգնում մյուսներին՝ առանց որևէ բան ի պատասխան ակնկալելու: Իսկապես երջանիկ մարդկանց համար պարգև է իմանալը, որ նրանք ինչ-որ կերպ արժևորել ու հարստացրել են ինչ-որ մեկի կյանքը:

 3  Նրանք չեն անհանգստանում հասարակության սպասումներն արդարացնելու համար

Մարդիկ անընդհատ ճնշման տակ են հասարակության սպասումները արդարացնելու համար, ինչը, իհարկե, չափազանց սթրեսային է: Նա, ում հետ շփվում ես, ում համար աշխատում ես, և նույնիսկ ամուսնության մեջ է թելադրվում հասարակության սպասումներն ու ստանդարտները: Իրապես երջանիկ մարդիկ չեն անհանգստանում հասարակության սպասումներին ու ստանդարտներին համապատասխանելու համար: Իրապես երջանիկ մարդիկ իրենց սրտին են լսում ու անում այն, ինչ հասկանում են ու զգում, որ ճիշտն է: Իրենց սրտին լսելով` նրանք կարողանում են խորը բավարարվածություն ու երջանկություն զգալ:

 4  Նրանց չի հուզում մարդկանց նախապաշարմունքները

Որոշ մարդիկ նախապաշարմունքային վերաբերմունք ունեն մշակութային, սոցիալական ու կրոնական այն խմբի մարդկանց հանդեպ, ում իրենք չեն պատկանում: Իրապես երջանիկ մարդկանց դրանք չեն հուզում: Նրանք բոլորին հավասարապես են ընդունում առանց խտրականությունների, կարծրատիպերի ու սխալ վերաբերմունքի: Իրապես երջանիկ մարդիկ մարդկանց դատում են՝ հաշվի առնելով նրանց իրական անհատականությունը, և ոչ թե այն, թե որտեղից են նրանք և կամ ինչ գույնի է նրանց մաշկը:

 5  Նրանց չի հուզում մյուսների հավանությունն ու հաստատումը

Երջանիկ մարդիկ չեն անհանգստանում, թե ինչ են մյուսները մտածում նրանց մասին, որովհետև նրանք գիտեն իրենց արժեքը: Նրանք լսում են մարդկանց կարծիքները, սակայն նրանք չեն սպասում հավանության արժանանալու: Նրանք գիտեն, որ մարդկանց հավանության ու նրանց կողմից ընդունված լինելու համար ապրելու դեպքում իրականում միշտ մերժված կլինես: Իրապես երջանիկ մարդիկ պարզապես անում են այն, ինչ պետք է անեն առանց թույլ տալու որևէ մեկին հուսալքել իրենց:

 6  Նրանց չի հուզում մշտապես ճիշտ լինելը

Իրապես երջանիկ մարդիկ չեն վախենում երբեմն սխալվելուց: Չէ՞ որ ոչ ոք էլ ամեն ինչ չգիտի ու կյանքում բոլոր հարցերի պատասխանները չի գտնի: Սխալներդ ընդունելով է, որ ինքդ քեզ հնարավորություն ես տալիս սովորելու այն, ինչ ճիշտ է: Իրապես երջանիկ մարդիկ լսում են ու բանական քայլեր կատարում, որոնք երբեմն կարող են հակասել իրենց սեփական գաղափարներին: Սա օգնում է սովորել ու ավելի երջանիկ ու դրական լինել:

 7  Նրանց չեն հետաքրքրում սոցիալական համեմատությունները

Իրապես երջանիկ մարդիկ երբեք չեն համեմատում իրենք իրենց մյուսների հետ: Նրանք կարող են ուշադրություն դարձնել, թե մյուսների մոտ ինչն է ավելի լավ ստացվում, և փորձեն սովորել նրանց հաջողություններից, սակայն նրանք մշտապես կենտրոնանում են իրենց սեփական զարգացման վրա ու գովում մյուսներին նրանց առաջխաղացման համար: Սա նրանց ավելի երջանիկ է դարձնում ու պաշտպանում նրանց նախանձից, զայրույթից ու մյուսներին գերազանցելու անառողջ ցանկությունից:

 8  Նրանց չի հետաքրքրում մարդկանց գործերի մեջ խառնվել

Իրապես երջանիկ մարդիկ իրենց քիթը չեն խոթում մյուս մարդկանց գործերի մեջ: Իհարկե, նրանք պատրաստ են անհրաժեշտության դեպքում օգնության ձեռք մեկնել, ու փորձել խառնվել, երբ սխալ ուղղությամբ եք ընթանում, սակայն նրանք նախ իրենց սեփական գործերի մասին են մտածում, այնպես որ, անհրաժեշտության դեպքում կարողանան օգնել նաև մյուսներին:

 9  Նրանց չի հետաքրքրում բամբասանքը

Իրապես երջանիկ մարդկանց բամբասանքները չեն հուզում: Նրանք բավարարված են իրենց սեփական կյանքով ու ոչ մի ցանկություն չունեն մեկ ուրիշի կյանքի մասին մտածելու: Միակ մարդիկ, որոնց հետաքրքրում են բամբասանքները, մակերեսային մարդիկ են, ում անձնական կյանքը բավարարող չէ: 

 10  Նրանց չի հետաքրքրում վրեժը

Եթե ցանկանում ես իսկապես երջանիկ լինել, չես կարող ինչ-որ մեկի հանդեպ վրեժխնդրության զգացումով լցվել: Իրապես երջանիկ մարդիկ վրեժը ճակատագրին են թողնում: Նրանք փորձում են խաղաղություն գտնել այն իրավիճակում, որ հայտնվել են ու փորձում են բացասական էներգիան ու էմոցիաները դրականի վերափոխել` այն ավելի արդյունավետ ձևով օգտագործելով:

Հիշիր

Կյանքը միշտ հանգիստ նավարկություն չէ: Երբեմն ամեն ինչ կարող է այնպես չընթանալ, ինչպես որ ցանկանում ես: Այդպիսին է կյանքը: Սակայն երջանկությունը միշտ էլ տարբերակ ու ընտրություն է, նույնիսկ այն ժամանակ, երբ կարծում ես, որ այդպես չէ: Երջանիկ լինելն ընտրիր հենց այս պահից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել