Լիլիթ Ձիոռ Հովհաննիսյանը դատի է տվել BlogNews.am կայքին՝ իմ կողմից գրված նյութը վերահրապարակելու համար: 
Նախ և առաջ կցանկանամ նշել, որ այդ կայքին դատի տալը արվել է միմիայն ՓԻԱՌ անելու նպատակով, քանի որ նյութը ոչ միայն նրանք էին վերահրապարակել, այլ նաև ուրիշ կայքեր: Սրա մասին երկար չեմ ուզում խոսել, քանի որ ամեն ինչից ՓԻԱՌ օգուտ քաղելը Ձիոռի մշտական ճղճիմ գործողություն է: 
Ավելի շատ կանդրադառնամ դատի տալու հանգամանքին ու ուզում եմ խոսք ուղղել Լիլիթին. 
«Հարգելի՛ Լիլիթ, իհարկե՛, Դուք դատի տալու կարիք ունեիք, բայց սխալ ուղղություն եք վերցրել, քանի որ ԴՈՒՔ պետք է դատի տայիք Ձեր երգերի հեղինակին, որի գրած երգերի շնորհիվ Դուք այսօր համարվում եք մեր շոուբիզի ամենամուղամ երգչուհին: 
Դատի տվեք Ձեր՝ Lilitikfunclub-ի բոլոր երեխաներին, քանի որ իրենց լավ խոսքերի շնորհիվ, Դուք Ձեր մասին մեծ կարծիք եք ձևավորել, որը իրականում այդպես չէ: 
Դատի տվեք Ձեր մեյքափ անողին, որը Ձեր գեղեցկությունը վերածում է տհաճության: 
Դատի տվեք Ձեր տեսահոլովակը նկարահանող ռեժիսորին, քանի որ իր նկարած տեսահոլովակների շնորհիվ են մարդիկ կարողանում ձեռ առնել Ձեր գործունեությունը: 
Դատի տվեք Ձեր ՖԲ-յան էջը «ղեկավարողին», քանի որ նրա շնորհիվ է ձևավորվել այն կարծիքը, որ Դուք վախենում եք հայատառ գրելուց՝ սխալներ չանելու նպատակով: 
Դատի տվեք PR մասնագետին, որի շնորհիվ հասարակության աչքի առաջ երևում է միայն Ձեր՝ ոչ դրական գործողությունները:
Դատի տվեք Ձեր թիմի մեջ գտնվող ԿՌՈՏԻՆ, որի շնորհիվ ինձ հասանելի դարձավ՝ Ձեր՝ համերգի վերջում հայկական համայնքի ներկայացուցիչների՝ 1906 թվականին հիմնադրված հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին այցելելու առաջարկը մերժելու մասին ու Մոսկվա-Երևան չվերթը սպասարկող ինքնաթիռի մեջ Ձեր «աստղայինը տարած» պահվածքի մասին ինֆորմացիաները: Դուք էլ գիտեք, որ դրանք միմիայն ճիշտ ինֆորմացիա են: 
Եվ, իհարկե, դատի տվեք ինքներդ Ձեզ, որ սեփական ուժերով ու Ձեր մասին մեծ կարծիքի լինելու պատճառով անում եք սխալ քայլեր, որոնցից հետո փորձում եք փախչել:

Հորս արև Ձեր՝ տեսահոլովակների մեջի շորերը ընտրողին մատով չկպնեք, մեռնեմ ես իրա ջանին: 

Վերջում կցանկանամ ավելացնել, որ «իմ իրավաբանները» արտահայտությունը ուղղակի մեծամիտ մարդու խոսք է, լավ ա չեք գրել. «Իմ իրավաբանական գրասենյակը», եղեք համեստ ու գրեք. «Ես գումար եմ վճարել իրավաբանին, ու նա փորձում է դատական հայցով դիմել»:

Հ.Գ. Իմ ունեցած տեղեկություներով՝ ԲլոգՆյուզցիները խուճապի մեջ են:

Ասում են Կոստյան՝ խուճապահար, Լիլիթ Հովհանիսյանի նկարով իր հագի մայկեն ճղելա:  
Լավ մնացեք: Տեղին քննադատել եմ, քննադատում եմ ու քննադատելու եմ: Պաչում եմ բոլորիդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել