Ուզում եմ բռնել ձեռքդ ու չքանալ այս պարզ ու այդ ամենի հետ արհեստականորեն խճճած աշխարհից, թռնել ու հեռանալ մի ուրիշ տեղ, մի վայր, որտեղ կներխուժենք բնությամն մեջ ու կապրենք բնության հետ, որպես մարդկային տեսակի երկու կենդանի նմուշ, կապրենք փայտե սարքած մի փոքրիկ ոչ լուսավոր տան մեջ, որտեղ սենյակներից մեկի չլուսավորված անկյունում տեղադրված կլինի փայտից պատրաստած մի յուրահատուկ դաշնամուր, որը երբեք բացված չլինելով, մեծ կարոտով կդիմավորեր քո նուրբ ու երաժշտությունից կյանք ծնող բարակ մատներիդ հպումին, ու հպումից հետո կսկսեք լուսավորել ու կախարդել, և այդժամ կտապալվի ամեն բան, ամեն կենդանի, բնության ամեն մի նմուշ, կտապալվեմ ես, կտաապալվենք մենք միասին մի անսովոր անորոշության մեջ, որտեղ դու կնվագես, իսկ ես պարզապես կլսեմ ... դե՜, դե՜, շարունակիր նվագել, առանց դադարի, նվագիր և թող երազեմ, մի փոքր ավելին երազեմ, չէ որ երազ է տեսնել քեզ, հետևել մաներիդ սահուն տեղաշարժին, արբել պարգևածդ հաճույքից, թող երազեմ, երազեմ, որքան որ հնարավոր է շատ, քանի որ գուցե հաջորդ պահին գան և խանգարեն և կիսատ մնա այն երաժշտությունը, որը կտրել էր ինձ այս աշխարհից, ահա թե ինչու եմ ատում այս աշխարհին, ուզում եմ մի ուրիշը, որտեղ դու կլինես իմ կողքին և մատներդ կսահեցնես քեզ արդեն ծանոթ դաշնամուրի սպիտակ ստեղներին ...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել