Մի չինացի իմպերատոր ուներ հմուտ և փորձառու մի զորապետ: Եվ ահա մի անգամ, մեծագույն հաղթանակներից մեկից հետո, իմպերատորի պալատներում խնջույք է կազմակերպվում, որտեղ մարդիկ շատ կերան և խմեցին:

Խնջույքից հետո, ուշ գիշերով, զորապետը վերադառնում էր տուն: Եվ հանկարծ նա նկատում է, որ շրջադարձի մոտ, ճանապարհի եզրին, թփերում վագրն է դարանակալել: Եվ վագրն այդ արդեն պատրաստվում էր թռիչքի: Չնայած խմած գինու քանակի, զորապետը արձագանքում է ակնթարթորեն՝ նա ձեռքն է առնում աղեղը, ձգում և բաց թողնում նետը, որը մահացու խոցում է վագրին:

Երբ առավոտյան զորապետը արթնանում է, նա հիշում է կատարվածը և որոշում վագրից խրտվիլակ սարքել, որպես հիշողություն այդ դեպքի: Նա գնում է նույն վայրը և հանկարծ հայտնաբերում, որ մթության մեջ նա ժայռաբեկորին վագրի տեղ է դրել: Եվ նետը ամբողջությամբ խոցել ու ծակել էր այդ ժայռաբեկորը: Եվ դա այնքան է հետաքրքրում զորապետին, որ նա ևս մի քանի նետ է արձակում ժայռաբեկորի վրա, սակայն դրանք դիպչելով ժայռին մի կողմ էին շպրտվում՝ նույնիսկ չքերծելով այն: Եվ այդժամ զորապետը հասկանում է՝ եթե մտադրությունը հստակ և անբեկանելի է, ապա նետը կխոցի նույնիսկ ամենաամուր քարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել