Ժամը 8-ին Գազելի վարորդն ասաց.

- Ժողովուրդ 4 տեղ դատարկ ա, կամ մարդա 400 դրամ ավելացրե, որ շարժվենք կամ իջեք,դատարկ տեղերով չեմ կարամ գնամ...

Ուղեվուները մռթմրթացին` բա մեկ ժամա նստել ենք, սպսում ենք...սկզբից ասեիր, որ չլցվի , չես գնա...մեր գլխի ճարը անեինք...

Կողքից մեջ ընկան դեսից-դենից մուտիլոչիկները, թե` ժողովուրդ տվեք էլի, եկեք տանք, գնանք... Մեկն ասաց կտամ, մյուսը` չեմ տա, մեկ ուրիշը` ես 1000 կտամ, դե գնանաք, մյուսը` թե` 1500 տվել ենք 400 էլ տանք, էնա 2500 կտանք տաքսով կերթանք...  Եվ այսպես արդարամիտ եւ սկզբունքային ուղեվորները որոշեցին   ի դեմս Գազելի վարորդի անարգանքի սյունին գամեն տրանսպորտի նախարարին... Եվ այսպես մեկ-մեկ բոլորը իջան եւ իրենց գումարը պահանջեցին եւ ստացան տրանսպորտի նախարարի ենթակա-ստորադասից... եւ որոշեցին գնալ տաքսիով... Բայց խիդրի նախարարը տակ տվողը չեր...Տաքսիստներն էլ իրա ենթականերից էին.. 1-2 Մերսեդես 5-6 ուղեվորներ խցկած շարժվեցին...մյուսներս մինչ մի անցորդ  տաքսի կանգնացնեինք, նախարարի ավտոկայանի մենեջերը շտապ կանչեց իր թիմի տաքսիին, որը վյրկյանների ընթացքում վայր էջք կատարեց նախարարի ներկայացուցչի ոտքի առաջ եւ վերջինս էլ  հերթական 5-6 հոգուն խցկեց Օպելը եւ ճամբեց Երեվան...

Մնացինք ես ու մի 2-3 ամենասկզբունքայիններս, որ համաձայնվեցինք Երեւան գալ  Ավտոկայանում ծվարած մի հին Ժիգուլիով... Վարորդը ի պատասխան մեր սակարկության  ասաց, որ արդեն 1000 դրամ տվել է ավտոկայանի դիսպեչերին, 3000 դրամ զապրավկի, եւ այլեւս իջնել չի կարող...

Բայց իսկապես շատ կծծի ա տրանսպորտի նախարար` Գ. Բեգլարյանը... Արա, էդ կիսաջան Ժիգուլուց էդ 1000 դրամը չվերցնես, սովից կմեռնես...?

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել