Ոստիկանությունը պարտավոր է իր տգետ աշխատակիցներին ազատել աշխատանքից, բայց եթե չի ազատում, ապա մինիմում պարտավոր է կրթել, իսկ եթե դա էլ չի անում, ապա թող գոնե ասի տգետ աշխատակիցներին, որ «օրինական պահանջ» չի նշանակում օրենքի հոդվածին հղում։ Դրա փոխարեն պարտավոր է այդ տգետ ոստիկանը ասի, թե որ օրենքի որ հոդվածի համաձայն է նա իրականացնում ձերբակալելու կամ բերման ենթարկելու գործությունները, ինչպես նաև այդ պահին նշի տվյալ քաղաքացու կամ մարդու իրավունքները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել