Tert.am-ը գրում է.

Մոսկվայում հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի կալանավորվելու փաստի դեմ իր բողոքի ձայնը պետք է բարձրացնի համայն հայությունը, որովհետև նրա կալանավորումը, որը կապված է նավթային բիզնեսի հետ, հարված էր ամբողջ Լեռնային Ղարաբաղին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Սա կապված է Ռուսաստանի նավթային բիզնեսի հետ, որով ՌԴ-ում սովորաբար զբաղվում են թյուրքալեզու ժողովուրդները: Սա երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի սփյուռքի պայքարն է, նրանք թույլ չեն տա, որ հայ մարդը մտնի այդ բիզնեսի մեջ: Նաև ծիծաղելի է, որ 10 տարի առաջ տեղի ունեցած ինչ-որ բանի համար ձերբակալում են մի մարդու»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել