Հարգելի պարոն քաղաքապետ,
Վերջերս պայմանավորված էի Այվազովսկու արձանի մոտ: Մեծ ցավով նկատեցի, որ Այվազովսկու վրձինը նրա ձեռքում չէ (հավանաբար ինչ-որ թշվառներ գողացել են` հուսալով, որ դա վաճառելով վերջ կտան իրենց թշվառությանը): Մի փոքր հետաքրքրվելուց հետո պարզեցի, որ Այվազովսկին ունի իր տխուր բախտակիցներին մեր քաղաքում: Երևանում գողացել են Հրաչյա Աճառյանի բրոնզաձույլ գլուխը (3 անգամ), Գեորգի Մովսիսյանի աջ բազուկը, Տորք Անգեղի ոտքը, Սասունցի Դավթի համբերության բաժակը ... Դժվար չէ կանխատեսել, որ եթե այսպես շարունակվի, ապա շուտով կգողանան նաև Զորավար Անդրանիկի թուրը, Մանթաշովի ձեռնափայտը և այլն: Պարոն քաղաքապետ, հավատացնում եմ Ձեզ, որ ճիշտ ժամանակն է այս կարևորագույն խնդրին ևս լուծում տալու` արձաններին վերադարձնելով այն, ինչ նրանցից գողացել են: Իսկ հետագա գողարշավը կանխարգելելու համար, նպատակահարմար է արձանների մոտ տեսախցիկներ տեղադրել: Անձամբ ես պատրաստ եմ իմ համեստ լուման ներդնել դրանք ձեռքբերելու համար: Համոզված եմ, որ ես մենակ չեմ այդ պատրաստակամության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել