Tert.am-ը գրում է.

20:23

Մարդկանց արտագաղթը ահագնացող չափերի է հասել. Արթուր Բաղդասարյան

ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը մինչ ելույթին անդրադառնալը նախ շնորհակալություն հայտնեց ներկաններին, հանրահավաքին մասնակցելու համար և տեղեկացրեց, որ առանձին մարզերում հարուցվել են դժվարություններ՝ այս հանրահավաքին մասնակցելու համար։

Նա նկատեց, որ ընդամենը երեք ամիս է անցել, երբ ՕԵԿ-ը դուրս է եկել իշխանությունից, և սա իրենց առաջին հրապարակային քայլն է՝ համախմբելու համախոհներին և խոսելու ապագայի ծրագրերի մասին։

Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ելույթը բաղացած է երեք մասից, որի ժամանակ կանդրադառնան ավելի վաղ ՕԵԿ-ի հասցեին հնչած մեղադրանքներին, ապագա ծրագրերին, ինչպես նաև Էլեկտրաէներգիայի թանկացմանը։

Նա նշեց, որ եղել է Հայաստանի տարբեր մարզերում և տեսել, որ երկիրը և ժողովուրդը գտնվում են ծանր ու թշվառ վիճակում։

«Տպավորություններս ծանր են և դժգույն, որովհետև տեսնում ենք, որ Հայաստանը դատարկվում է։ Մարդկանց արտագաղթը ահագնացող չափերի է հասել»,- նշեց նա և հավելեց, թե եզրակացությունը մեկն է՝ «հայրենիք ենք կորցնելու, եթե վճռական չլինենք»։

«Կուտակված խնդիրներն ի վիճակի են լուծել այն քաղաքական ուժերը, որոնք ունեն տեսլական, արդյունքին միտված քաղաքականություն»,- ասաց նա։

 

Արթուր Բաղդասարյանը նախ նշեց, թե ինչու ՕԵԿ-ը որոշեց դուրս գալ իշխանությունից և ավելացրեց, որ դուրս եկան, քանի որ իշխանության մեջ չկարողացան լինել իրական դերակատար։ «Եկել ենք ոչ ասելու բոլոր շղթայական թանկացումներին»,- ասաց նա։

ՕԵԿ նախագահը նշեց, որ իրենց կազմակերպած հանրահավաքը վերջին օրերին դարձել է մի կողմից բուռն քննարկումների, մյուս կողմից էլ առանձին անձանց կողմից շահարկման թեմա, որին ՕԵԿ-ը սովոր է։

«Որոշ ուժեր ու անձեր փոխանակ ողջունելու համախմբումը՝ զբաղված են ՕԵԿ-ի նկատմամբ չարություն և ատելություն սերմանելով, հնչեցնելով մեղադրանքներ, որոնք այսօր հարկ եմ համարում անդրադառնալ»,-ասաց նա։

 20:08

 Միջադեպ Արթուր Բաղդասարյանի ելույթի ժամանակ, ակտիվիստին բերման ենթարկեցին

Քիչ առաջ Ազատության հրապարակում Արթուր Բաղդասարյանի ելույթի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ։ Նավակ Ճոճող մականվամբ հայտնի ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը փորձեց ելույթի ժամանակ մի թուղթ փակցնել ամբիոնից, որտեղ գրված էր՝ ՅԱԽՔ։

Ոստիկանները միջամտեցին, երիտասարդին քաշքշելով և հեռացնելով բեմահարթակից։ Վիլեն Գաբրիելյանը հարցնում էր, թե ուր են տանում, ինչին ոստիկանները բարձրաձայն պատասխանեցին, որ տանում ենք ոստիկանության բաժին, «որպեսզի պատասխան տաս քո հիմար գործողությունների համար»։

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել