Էլի քամին ջրի երես հանեց Երևանի աղբը: Քամուց հետո էլ, առաջ էլ, քամու ժամանակ էլ լիքը կեղտ կա Երևանում: Ուր եք պատասխանատուներ, ինչու չեք մաքրում քաղաքը??? Ամեն մի անիմաստ ծրագրի միլիոններ եք հատկացնում, բայց մի մայրաքաղաք չեք կարողանում մաքրել: Ահավոր է: Ես ամաչում եմ Երևանի փողոցներով քայլել, ամաչում եմ զարմացած օտարերկրացու դեմքին նայել, զզվում եմ քաղաքի կեղտից: Բա որ հարցնեն, ինչու չեք մաքրում ձեր քաղաքը, ինչ պատասխանեմ?? Ոնց բացատրեմ, թե ինչու չենք կարողանում մաքրել մի երկրի մայրաքաղաքը, որտեղ բազմաթիվ օլիգարխներ կան, որոնք միլիարդներ ունեն, որտեղ ամեն մի անիմաստ միջոցառման համար միլիոններ են ծախսում: Բայց փող չկա երկրի մայրաքաղաքը մաքրելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել