Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ձերբակալել է Ռուսաստանի երկու քաղաքացու, որոնք կասկածվում են «Бук» զենիթահրթիռային համալիրից կրակը վերահսկելու համար, հաղորդում է УНИАН-ը: Այդ մասին Ուկրաինայի անվտանգության ծառայության նախագահ Վալենտին Նալիվայչենկոն հայտնել է մամուլի ասուլիսի ժամանակ:

Անվտանգության ծառայությունը Ռուսաստանի երկու քաղաքացուն ձերբակալել է Դոնեցկի շրջանում ուկրաինա-ռուսական սահմանի հատվածներից մեկում: «Երկուսն էլ ռուսական անձնագիր ունեն, իսկ նրանցից մեկն անգամ եկել է զինգրքույկով, որտեղ նշված է նրա զինվորական մասնագիտությունը՝ կրակի ճշտորդ (корректировщик огня )»,- ասել է Նալիվայչենկոն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել