Փաստացի ստեղծված Արևմուտք-Ռուսաստան լարված իրավիճակը հասնում է լարվածության բարձր աստիճանի: Եվ ի հայտ են գալիս բավականին լուրջ պայթունավտանգ իրավիճակներ, որոնց վերջին դրսևորումը Բոինգ 777-ի վթարն էր:

Կարող ենք տեսնել, որ Արևմուտքը իր «արդարության» ինստիտուտը առաջինը ոտնահարեց, և խախտելով իր իսկ կողմից ստեղծած, այսպես կոչված «անմեղության կանխավարկած»-ի սկզբունքը, վթարի մեջ մեղադրելով Պուտինին:

Այս պարագայում նրանք, ովքեր կշտապեն մեղադրել ԱՄՆ-ին կամ Ռուսաստանին, նրանք հստակ կցուցաբերեն սուբյեկտիվ և «պրո» կարծիքի արտահայտում:

Պետք է սպասել և ընդամենը հետևել 2 կողմերի քայլերին և հստակ կդառնա՝ ով և ինչ է անում իրականում:

Սակայն մի բան հստակ է, որ մարդկային կյանքերը մեծ տերությունների համար արժեք չեն ներկայացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել