«Երևանում, հայտնի երգի հանգույն՝ «ամեն ինչ վաճառվում է, և ամենքն են վաճառվում»-ին զուգահեռ ամեն քայլի կարող ես հանդիպել «տրվում է վարձով» մակագրությանը: Այդ «ցուցապաստառները» շատ են հատկապես քաղաքի կենտրոնում: Ինչպես տեղեկացնում են մեզ հետ զրուցող միջին ու մանր ձեռնարկատերերը, այդ տարածքների գներն այնքան անտրամաբանական բարձր են, որ մեկ-երկու ամիս վարձակալելով, հաջորդ ամսին հետ են տալիս, որովհետև անհնար է նման պայմաններով աշխատելը:

 Ի դեպ, այդ տարածքների տերերը պաշտոնյաներ են, որոնք «մանրից» հետ են գցել հիշյալ տարածքներն ու փող են աշխատում: Խնդիրը, մեր տեղեկություններով, հասել է վերին պատասխանատուներին, և չի բացառվում, որ առաջիկայում կառավարությունը, ի դեմս ֆինանսների նախարարության, օրենսդրական փաթեթ ներկայացնի ԱԺ-ին կանոնակարգելու ոլորտը՝ գոտիացնելով այն, և որոշակի սանդղակ սահմանելով աստղաբաշխական թվերի հասնող վարձակալական տարածքների մասով, ինչից, ըստ մեզ հետ զրուցող «մանր» գործարարի, համ մանր ու միջին բիզնեսը կշահի, համ էլ վարձակալը, հետն էլ պետությունը»,– գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել