Երեկո էր… Նման մյուս բոլոր երեկոներին:

Նա նորից կամաց մոտեցավ պատուհանին ու նայեց ներս: Ապակուց այն կողմ մի ընտանիք ընթրում էր:

-Դուք շատ գեղեցիկ եք,- շշնջաց նա`  չզսպելով արցունքները:

Բայց դրանք այդպես էլ չհայտնվեցին նրա աչքերին. արցունքները զուտ մարդկային թուլություն էր, ոչ թե իրենը: Իսկ նա իր փոքրի ու անթարթ աչքերով դեռ երկար նայում էր: Իսկ պահուհանից այն կողմ ոչ ոք այդպես էլ չնկատեց նրան: Պահուհանից այն կողմ նրանք ծիծաղում էին, ընթրում: Իսկ երբ ընթրիքը ավարտվեց, նրանք արագ հավաքեցին սպասքը, ու դեռահաս տղան համբուրեց մորը և հեռացավ խոհանոցից: Հասուն աղջիկը դեռ մի քիչ էլ մնաց:

-Ես էլ էի ցանկանում քեզ գրկել ու համբուրել,- շշնջաց նա պահուհանից այն կողմ,- Ես էլ էի ցանկանում ընտանիք ունենալ, մայր ու հայր, որոնց կողքին ապահով կզգայի ինձ: Ես էլ կցանկանայի արևը տեսնել ու զգալ նրա ջերմությունը: Ես էլ կլինեի լավ զավակ ձեզ համար: Երբ դուք հիվանդ լինեիք, ես կխնամեի ձեզ, կօգնեի տունը հավաքել: Հետո էլ կդառնայի բժիշկ, որ երբեք չհիվանդանայիք: Բայց դուք չուզեցիք… Դուք սպանեցիք ինձ: Ինչու՞: Դուք նրանց ավելի շատ եք սիրում, քան ինձ: Բայց չէ՞որ ես էլ եմ նրանց նման ձեր զավակը: Ավելի շուտ կարող էի լինել ձեր զավակը: Գոնե թողնեիք, որ ապրեի, թեկուզ լսեիք ինձ: Կապրեի մանկատանը: Ես երբեք չէի փնտրի ձեզ: Եվ այդ ժամանակ գուցե կգտնվեր մեկը, որ կերազեր երեխայի մասին ու ես կլինեի նրա կողքին:

Նրան այս երկրի վրա ոչ ոք չէր սպասում: Նրան սպասում էին երկնքում միայն: Բայց նա ամեն երեկո իջնում էր ու կանգնում լուռ պատուհանի մոտ: Կգա մի օր, որ նա այլևս չի կանգնի, կհեռանա: Բայց դա ոչ մի կերպ մի մեղմացնում նրան սպանողների մեղքի չափը: Սպանել չծնված երեխային նույնքան մեծ մեղք է, որքան որ սպանել ծնվածին:

Ստորև ներկայացված են աստվածաշնչյան համապատասխան հատվածներ:

Քե՛զ (Աստծուն) կռվան ունեցա ես արգանդից, մորս որովայնից դո՛ւ ես իմ ապավենը, և հարաժամ քեզնի՛ց է իմ օգնությունը։ /Սաղմ. 70:6/
  
Դո՛ւ (Աստված) ստեղծեցիր երիկամներն իմ, և մորս որովայնից ինձ ընդունեցիր: /Սաղմ. 138:13/
Քե՛զ (Աստծուն) հանձնվեցի ես արգանդից, մորս որովայնից սկսած՝ դու ես Աստվածն իմ։ /Սաղմ. 21:11/
 
(Աստված) Ինձ կանչեց, երբ ես դեռ արգանդում էի, իմ անունը տվեց, երբ ես դեռ իմ 
մորորովայնում էի։ /Ես. 49:1/
Անիծյալ լինի այն մարդը, որը կաշառք կվերցնի անմեղ մարդ սպանելու համար։ /Բ Օր. 27:24/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել