Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի վարչակազմը դեմ է Կոնգրեսի կողմից Իրանի հանդեպ նոր պատժամիջոցների սահմանմանը, քանի դեռ Թեհրանի միջուկային ծրագրերի շուրջ բանակցությունները շարունակվում են. հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը:

«Պետքարտուղար Ջոն Քերին չի աջակցում նոր պատժամիջոցներին՝ Իրանի միջուկային ծրագրերի հետ կապված, քանի դեռ մենք բանակցություններ ենք վարում, քանի որ դա արդյունավետ չի լինի այդ բանակցությունների համար»,- գրել է Հարֆը՝ Twitter-ի իր միկրոբլոգում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել