Կոնվերս Բանկը՝ Ոսկե Ծիրան կինոփառատոնի հետ համընթաց կազմակերպել է հերթական երաժշտական երկխոսություն՝ Jazz CONVERSation: Յուրաքանչյուր ամառվա ամենասպասված իրադարձություններից մեկի՝ Ոսկե Ծիրանի ֆիլմերի ցուցադրությունից անմիջապես հետո Շարլ Ազնավուրի հրապարակում հայաստանյան բենդերը նվագում են ջազ: Վեցօրյա Jazz CONVERSation-ի շրջանակներում բեմում հանդես եկան և լեգենդար Լևոն Մալխասյանն ու Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ջազ բենդը՝ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ, և Camarados, Hayway, Traffic Jam բենդերը: Իսկ հուլիսի 18-ին Jazz CONVERSation-ը կավարտվի Ռուբեն Սատթյան բենդի կատարումներով: «Կոնվերս Բանկը երաժշտական երկխոսություններ է կազմակերպում արդեն չորրորդ տարին շարունակ: Երաժշտության և առհասարակ մշակույթի զարգացումը յուրաքանչյուր երկրի զարգացման կարևորագույն գործոններից է, այդ իսկ պատճառով մենք միշտ հետևողական ենք եղել մշակութային նախագծերի աջակցման մեր ծրագրերում», - նշեց Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը: 2011-ին Կոնվերս Բանկի ևս մեկ Jazz CONVERSation-ի շրջանակներում հանդես եկավ Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ: 2012-ին Բանկը կազմակերպեց Rock CONVERSation համերգը՝ Empyray խմբի մասնակցությամբ: 2013 թվականին հերթական Classical CONVERSation-ը նվիրված էր Արամ Խաչատրյանի 110 և Կոնվերս Բանկի 20-ամյակին: Բանկը կազմակերպեց մի շարք միջոցառումներ՝ աշխարահռչակ հայ կոմպոզիտորին նվիրված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել