Նորից Կարեն Մկրտչյանի թեման
-------------------------------------------------------
Այսօրվա հայաստանյան իրականության մեջ այս թեմայի շոշափումը այնքան ծիծաղելի, սարքովի, էժանագին է թվում, հատկապես, երբ բոլորս էլ իմանալով հանդերձ, թե ովքեր, ումից շորթած, ինչ փողերով են կառուցել իրենց դղյակները, ումից շորթած, ինչ փողերով են նստած թանկարժեք ավտոմեքենաների ղեկին, ումից շորթած, ինչ փողերով են իրենց օրն անցկացնում կազինոներում, ռեստորաններում, աշխարհի լավագույն հանգստյան վայրերում, մեկնումեկը այդպես նախանձախնդրորեն հարց չի բարձրացրել՝ անվանական դիմելով, համապատասխան փորձագիտական հետաքննություն անցկացնելով, թե, այսինչ, արի տեսնենք, քո աշխատավարձի չափը այսքան ու այնքան է եղել, ոչ պապդ, ոչ հայրդ մեծահարուստներ չեն եղել, դու այս ի՞նչ միջոցներով ես դարձել միլիոնի տեր: Այդ ինչո՞ւ որևէ մեկը ռիսկ չի անում մոտենա Տարոնին (մյուսները թող ներողամիտ լինեն՝ իրենց անունները չնշելու համար) ու հարցնի՝ Տարոն, քո հայրը սովետի ժամանակ սովորական, շարքային քաղաքացի է եղել, ազնիվ աշխատող, ապրող մարդ է եղել, դու այս քո դղյակը ինչ գումարներով ես կառուցել; Հը՞, ռիսկներդ չի՞ բավականացնի: Իսկ անտեր, հիվանդ մի տղայից արդեն կարո՜ղ եք հաշիվ պահանջել, բացահայտել, հանցագործ հայտարարել, թքել-մրել, ինչ է թե, ասէլ է՝ ֆիլմ եմ նկարելու: Տո, շատ լավ էլ կանի, որ նկարի: Ոչ այդ գումարով դղյակ է ուզում կառուցել, ոչ թանկարժեք ավտոմեքենա գնել, ոչ էլ տարվել խաղատանը: Այստեղ հարցն արդեն Կարենը չէ: Վերջ տվեք երկերեսանիությանը, կեղծ մտահոգությանը: Լավ եք անում՝ Կարենին դիմակազերծում եք, բայց սկսեք իրական, ձեր քրտինքը լափող հանցագործներից:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել