10  Its All Coming Black tօ Me Now (1996թ.) Սելին Դիոն – 2.3 միլիոն

Այս ռոմանտիկ երգի հեղինակը Ջիմ Ստեյնմենն է: Տեսահոլովակի  հեղինակը Նիգել Դիքն է: Նկարահանվել է Չեխիայի Հանրապետությունում:

 9  Whats It Gonna Be (1999թ.) Բաստա Ռայմս, Ջաննեթ Ջեքսոն – 2.4 միլիոն դոլար

Երգը Բաստա Ռայմսի ամենահաջողված հիթերից մեկն էր, որը Բիլբորդի երաժշտական հիթ-շքերթում հասնում էր մինչև լավագույն եռյակ:

 8  Heartbreaker (1999թ.) Մրայա Քերի, Ջեյ Զի - 2.5 միլիոն դոլար

  Այս երգը պատմում է մի կնոջ սիրո մասին, ում զուգընկերը միշտ խաբում է նրան: Երգի հեղինակներն են Մրայա Քերին և Ջեյ Զին: Տեսահոլովակի հեղինակը Բրեդ Ռաթներ: Տեսահոլովակը մի քանի տարի շարունակ երկրպագուների  ֆավորիտն էր համարվում:

 7  Too Legit to Quit (1991թ.) MC Hammer – 2.5 միլիոն

Երգը Hammer-ի երրորդ ալբոմից է: Այս տեսահոլովակում երևացող ձեռքի շարժումները այդ ժամանակներում բավականին հայտնի ու ընդունված դարձան:

 6  Victory (1998թ.) Փաֆ Դեդի, Նոտորիուս ԲԻԳ Բաստա Ռայմս – 2.7 միլիոն դոլար 

Գանգստերական բառերով այս երգը բավականին մեծ ժողովրդականություն էր վայելում: Տեսահոլովակի հեղինակը Մարկուս Նիսպելն է: Հոլովակում երևում են նաև Դենիս Հոփերն ու Դեննի դե Վիտոն:

 5  Estranged (1993թ.) Գանս էնդ Ռոուզիս – 4 միլիոն դոլար

Այս երգը զույգերի բաժանման մասին է, իսկ տեսահոլովակը նկարահանվել է այն ժամանակ, երբ խմբի երգիչն ու սուպերմոդել Սթեֆանի Սեյմորը բաժանվեցին: Տեսահոլովակը «Don`t cry» և «November Rain» տեսահոլովակների հետ եռահատորի մասն է կազմում:

 4  Black or White (1991թ.) Մայքլ Ջեքսոն, L.T.B. – 4 միլիոն դոլար 

Մայքլ Ջեքսոնի` Բիլլ Բոթրելի հետ հեղինակած այս երգը ռասայական ներդաշնակության մասին է: Երեք շաբաթ շարունակ այն գլխավորում էր երաժշտական հիթ-շքերթների առաջին հորիզոնականները: Տեսահոլովակի հեղինակը Ջոն Լանդիսն է:

 3  Express Yourself (1989թ.) Մադոննա – 5 միլիոն դոլար

 

Madonna - Express Yourself from Max Giudice on Vimeo.

Երգը հեղինակել են Մադոննան և Ստեֆան Բեյը: Տեսահոլովակի ռեժիսորն է Դեյվիդ Ֆինչերը:

 

 2  Die Another Day (2002թ.) Մադոննա – 6 միլիոն դոլար

Երգը հնչել է Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմերից մեկում:  Տեսահոլովակը նկարահանվել շվեդական Traktor ռեժիսորական թիմի կողմից:

 1  Scream (1995թ.) Մայքլ Ջեքսոն և Ջանեթ Ջեքսոն – 7 միլիոն դոլար

4 րոպե 16 վայրկյան տևողությամբ այս տեսահոլովակի ռեժիսորը Մարկ Ռոմանիկն է: Հոլովակը մի շարք մրցանակների է արժանացել, այդ թվում՝ MTV,  Billboard և Grammy մրցանակների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել