Ինչպե՞ս են բժիշկ դառնում... բժիշկ դառնում են սովորելով, ճի՞շտ է. սովորելով, այլ ոչ պապայի փողերով: Բժիշկ պետք է սիրելով դառնալ, ոչ թե նրա համար, որ բժշկական սովորելը պրիստիժա: Բժիշկ դարձաք, լավ արեցիք: Բա ինչի՞ եք, հարգելի պրոֆեսորներ, ձեր ծանր հիվանդներին վստահում փոքր, մալալետկա, պրակտիկանտ էրեխեքին: Ախր սա վարսավիրանոց չի է, սա կյանքի ու մահու կռիվ ա: Ու վստահում եք նրա համար, որ էտ էրեխու ծանոթի աչքին բարձրանա՞ք: Խնդրում եմ ձեզ, դուրս էկեք էս երկրից, գնացեք, դրսում տեսեք՝ բժիշկ ոնց են լինում: 
Մի բան պատմեմ, սա էլ իմացեք. իմ ծանոթին, որը շատ ծանր հիվանդ էր, տարել էինք հիվանդանոց, բժիշկները այնպիսի բուժում էին անում, որ նրան արգելված էր այդ դեղերը խմելը, դա մենք պարզեցինք այն ժամանակ, երբ նրան տեղափոխել էինք Եվրոպա: Ու հետաքրքիրը այն էր, որ մեզ խորհուրդ տվեց այնտեղի բժիշկներից մեկը ու հետևյալ ձև. «Եթե հնարավորություն ունեք, տարեք դուրս, ստեղ չեն կարողանում բուժել էտ հիվանդությունը, կսպանեն էտ տղուն»: Շատ շտապ տեղափոխեցինք այլ հիվանդանոց: Դե, իհարկե, կան լավ բժիշկներ, ինչ խոսք, բայց ընդհանուր համակարգը ծայրահեղ վիճակում է: Կոչ եմ անում բոլոր նմանատիպ բժիշկներին դատի տալ, իսկ համակարգը փոխել, կատարելագործել: Էտ խալաթ հագնելով չի մենակ էս անտեր բժշկությունը: Մարդկանց կյանքի հետ խաղում են նենց, ոնց որ ձկնորս լինեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել