Tert.am-ը գրում է.

Դերասան Կարեն Մկրտչյանը, նրա ընկեր Վարդան Արզումանյանը «AM» իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Դավիթ Հունանյանը և «AM» իրավաբանական ընկերության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Վահագն Դալլաքյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձան Կարեն Մկրտչյանի դեմ հնչեցրած մեղադրանքներին, թե իր բուժման նպատակով հանգանակված գումարները ըստ նպատակի չի ծախսվել։

Դավիթ Հունանյանը նշեց, որ Կարեն Մկրտչյանի իրավունքների պաշտպանության համար իրենք մինչև վերջ հետամուտ են լինելու և մեղավորները օրենքով պատասխան են տալու: «Չի կարող խոսք լինել կեղծ փաստաթղթի մասին, բոլոր փաստաթղթերը կան, որոնք կարող են պարզաբանվել համապատասխան մարմինների կողմից»,- ասաց նա:

Կարեն Մկրտչյանը նշեց, որ իրականում ոչ մի մասնագետ չի ասել, թե փաստաթղթերը կեղծ են, այլ ասել են, որ հարցեր կան, որոնց դերասանն արդեն տվել է պատասխաններ: «Ես ունեմ կենսագրություն, որը ապացուցելու կարիք չունի: Ես դա արել եմ ինձ համար, ոչ թե գլուխ գովելու համար»,-ասաց դերասանը:

Վահագն Դալլաքյանը նշեց, որ բոլոր փաստաթղթերը կան, Կարենը թաքցնելու որևէ բան չունի և ոստիկանության քննությունն ամեն ինչ կպարզի: Դավիթ Հունանյանը նշեց, որ գաղտնիության սկզբունքից ելնելով, իրենք չեն կարող քննության մանրամասները ներկայացնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել