Ահավոր ու անտանելի մթնոլորտում ենք ապրում, մենք ասում, մենք էլ՝ լսում ենք, ու ոչինչ տեղից չի շարժվում: Գիտե՞ք՝ վատն այն է, որ ՖԲ-ում կան հիանալի գաղափարներ, խելացի մարդկանց կողմից առաջ քաշված: Համոզված եմ, որ մեր իշխանությունները այս գաղափարների կեսի կեսը անգամ եթե հարգեին ու կյանքի կոչեին, ապա հաստատ օրեցօր մեր առօրյա կյանքում մի լավ բան կարձանագրվեր: Բայց, ինչպես բոլորս գիտենք, տգետները գիտուններին չեն հարգում, այլ ընդհակառակը, նրանց մահն են ցանկանում, որովհետև նրանք ատում են լույսը և ամեն մի առաջադիմականը։ Եվ անկախ ամեն ինչից, եկեք ընդունենք, որ մենք՝ բոլորս էլ ունենք մեր մեղքի մեծ բաժինը, քանի որ անտարբեր ենք, ծույլ ենք և վերջին հաշով հանդուրժող այս անպատվաբեր վիճակը։ Մեր երկրի և ժողովրդի ազատագրումը կախված է միմիայն մեզանից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել