ATV-ով մի հաղորդում կա՝ անունը «Հրաշալի յոթնյակ»: Այս հաղորդման մեջ մի սկզբունք կա. որ աստղի տեսահոլովակը շատ լայք է հավաքում հաղորդման ֆեյսբուքյան էջում, այն ընդգրկվում է հրաշալի յոթնյակում ու ցուցադրվում է տվյալ շաբաթ: Աստղերի կամ նորածին աստղիկների համար սա վատ տարբերակ չէ. Հնարավորություն է անվճար ռասկրուտկա անել սեփական տեսահոլովակը: Ասեկոսեների համաձայն օրինակ 21 TV-ում մեկ ամիս տեսահոլովակը պտտեցնելու դիմաց 500,000 դրամ է պահանջվում, որը շատ սկսնակներ իհարկե չունեն: Մնում է հույսը դնել նման «Ճ» կլասի հաղորդումների վրա, ինչպիսին «Հրաշալի յոթնյակն» է: 
Հիմա անցնեմ բուն թեմային: Մտնում ես յոթնյակի էջը ու նայում, թե ինչ է կատարվում տեսահոլովակների տակ: Տեսահոլովակների մեծամասնությունը 200, կամ 300 լայք ունի, իսկ կան որոշները, որ 3000, 4000 կամ 5000: Փորձում ես տեսնել, թե ովքեր են այդ տեսահոլովակները հավանողները ու հասկանում ես, նրանք ցանկացած տեղից են, բացի Հայաստանից: 
Չեմ կարող հավատալ, որ չուկոտկայից, ակմ կամբոջայից սկսել են Արամե, կամ Նշան Հայրապետյան լսել: Սրանք գնված լայքեր են, որոնք գնել ես աստղիկները: Ինչ խոսք ձեր արարքը ձեր գնած լայքերից էժան է: Մի արեք նման բաներ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել