Այսօր մասնակցեցի կառավարության շենքի մոտ բնապահպանական ակցիային, ցույց տվեցի իմ քաղաքացիական դիրքորոշումը, ծանոթացա[info]iza1976-ի, [info]vozni-ի և [info]armish1-ի հետ, վերջինս ցավոք ներկա էր որպես լրագրող, մեկ էլ ինչքան ականջս սրեցի, տենց էլ չհասկացա թե ինչ երաժշտություն էր լսում Ոզնին:
Կազմակերպել էր «ԹՌՉԿԱՆ» քաղաքացիական նախաձեռնությունը, ապրեն իրենք: Շատ զարմացա, երբ տեսա Ազգային ժողովի պատգամավորներ « Ժառանգություն» կուսակցությունից` Ստյոպա Սաֆարյանին և Զարուհի Փոստանջյանին, որոնք եկել էին ոչ թե որպես VIP, այլ սովորական մարդկանց պես մասնակցում էին ակցիային: Մի քիչ զարմացա ինչու՞ չի մասնակցում, կամ կազմակերպում իրանց ակցիաները, Քաջարանի հարցով Կանաչների միությունը: Սանասարյան Հակոբը հայտնի է իր ազնվությամբ, ճշմարտախոսությամբ (էլ չեմ ասում ինձ փոքր ժամանակ ահագին քարեր, քարացած ծառի կտորներ է նվիրել), շատ կուզենաի ինքն էլ զբաղվեր այս հարցով (չնայած երևի զբաղվում ա, ես տեղյակ չեմ):
Նկատեցի, որ Հյուսիսային պողոտան շատ լավ ակուստիկա ունի` գորգոռալուց մարդկանց ձայնը ստեղ լավ հնչեղություն ա ստանում: Բողոքի արտահայտման էֆեկտիվ միջոց է նաև ոտքերի սինխրոն դմփդմփացնելը քայլերթի ժամանակ:)
Մեկ էլ չհասկացա ներքևի նկարի ստարշինային Գագիկ Շամշյանի փառքը հանգիստ չի տալիս՞, թե կատարում է իր պարտականությունները: Նենց էնտուզիազմով էր նկարում :) 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել