Այդպիսի բառ կա` երաշտ, որ բնական երևույթ է, մանավանդ վերջին քսան տարում, Երկրի կլիմայի գլոբալ տաքացման հետ ավելի զգալի դարձող Հայաստանի նման մի երկրում, որտեղ շարունակելով արաբա-սելջուքյան-մոնղոլական տրադիցիաները, անխղճաբար հատվեցին ինչպես բնական, այնպես էլ մարդու կողմից ստեղծված կես միլիոն հեկտարից ավելի տարածքներ, և շարունակում են։ Սակայն այն. ինչ կատարվում է այս տարի` իր նախադեպը չի ունեցել։ Պետք է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ ԱՆՀԱՊԱՂ ՀԱՅՏԱՐԱՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ԵՎ ԳՅՈՒՂԱՑՈՒՆ ԱԶԱՏԻ ՋՐԻ ՀԱՐԿԻՑ ԱՌՀԱՍԱՐԱԿ.ԱՆԿԱԽ ԱՅՆ ԲԱՆԻՑ` ԹԵ ՆԱ ԻՆՉՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ Է ՍՏԱՆՈՒՄ ԻՐ ՃՈՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ /ստանու՞մ է արդյոք/- նա այսօր ոռոգելով իր այգին` նա պայքարում է անապատացման դեմ։ Յուրաքանչյուր ռեկլամ, որտեղ նշվում է մի առանձնատան վաճառքի մասին` սաունաներով, մի քանի զուգարաններով և լողասենյակներով` դա ԲՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՂԱՑԱՎԱԾ ԻՐ ԱՂՔԱՏԻԿ ՋՐԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ Է։ Պետք է ջրի բաշխումը ընդգրկվի ՀՀ ռազմավարական ծրագրերում, այնինչ կա քաղաքական ուժ, բարեբախտաբար ԱԺ-ում չներկայացված, որը խմելու ջուր է ուզում արտահանել... արաբական երկրներ, և ԱՄԷ-ը, Կատարը հանկարծ շատ քրիստոնեա են դարձել և անցել մեր եկեղեցիները նորոգելու համար գումարներ ծախսելուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել