Tert.am-ը գրում է.

24-ամյա անգլուհի Քլեր Լիսոնը խոստովանել է, որ 30 000 դոլար է ծախսել Քիմ Քարդաշյանին նմանվելու համար:

Ինչպես հաղորդում է Huffington Post-ը՝ Անգլիայի Էսեքս շրջանի բնակչուհին բացահայտել է, որ այդ գումարը ծախսել է կրծքի իմպլանտանտների, մազերի աճեցման, արևայրուքի, դիմահարդարման և հագուստի վրա, որպեսզի ունենա այնպիսի տեսք, ինչպիսին ունի 33-ամյա աստղը:

Ինչպես Լիսոնը պատմել է ITV հեռուստաընկերության եթերում՝ Քարդաշյանին նմանվելու այդ ծայրահեղ քայլերը նա կատարել է, որպեսզի ինքնավստահություն ձեռք բերի, քանի որ պատանի տարիքում աղջիկը հաճախ ծաղրանքի էր արժանանում:

Լիսոնն իրականում սկսել է հավանել Քիմ Քարդաշյանի կերպարն այն բանից հետո, երբ ընկերներն իրեն հուշել են, որ արտաքնապես շատ նման է ռեալիթի շոուների աստղին:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել