Tert.am-ը գրում է.

Հայ երիտասարդների ամենասիրելի տոներից մեկին՝ Վարդավառին, մնացին հաշված օրեր: Այս տարի այն տոնվելու է յուրահատուկ. հայ երիտասարդությունը հնարավորություն կունենա ծանոթանալու տոնի իրական արմատներին՝ «Վարդավառ միջազգային փառատոնի» շնորհիվ: Այս փառատոնի գաղափարը պատկանում է «Երիտասարդ ակումբների դաշնության» (FYCA) նախագահ Ատոմ Մխիթարյանին, իսկ փառատոնի գեղարվեստական ղեկավարը Արմեն Սարգսյանն է, ով Tert.am-ն առավել մանրամասն ներկայացրեց փառատոնը:


Արմեն Սարգսյանի խոսքով` փառատոնի նպատակն է երիտասարդությանը համախմբելով կյանքի կոչել ավանդական Վարդավառը.«Եթե այսօր մենք հավաքվում ենք ու ուղղակի ջուր են լցնում միմյանց վրա կամ «սպանում ջրելով», ապա անցյալում այս ամենն ունեցել է իր խորհուրդը: Հուլիսի 27-ին փորձելու ենք կյանքի կոչել մեր մոռացված ավանդական ծիսակարգերն ու սովորույթները: Աշխատանքային թիմը համագործակցել է ազգագրագետների հետ, քննարկել անցկացման առավել հարմարավետ տարբերակներ»:


Նշենք, որ փառատոնը կանցկացվի Գեղարդում և Գառնիում: Որքան էլ որ փառատոնի կազմակերպիչները փորձել են վերականգնել ավանդական Վարդավառը՝ առանց կրոնական արմատների, այնուամենայնիվ, որպես քրիստոնյա ժողովուրդ միջոցառումը կմեկնարկի Գեղարդում՝ առավոտյան եկեղեցական ծիսակարգով,ապա ջրօրհնեքի արարողություն կլինի, այնուհետև փոքրիկ բեմականացում կցուցադրվի եկեղեցու բակում:


«Գառնիում առավոտյան հեթանոսները անցկացնելու են իրենց ծեսերը, իսկ այնուհետև մենք կմիանանք նրանց: Մինչև բուն խրախճանքը, Գառնիում նախատեսում ենք պատրաստել տաղավարներ, որտեղ մարզից եկած մասնակիցները կցուցադրեն իրենց մարզի բերքն ու բարիքը, մշակույթը, ինչպես դարեր առաջ: Իսկ երեկոյան թատերականացված ներկայացման շնորհիվ հյուրերը մտովի կտեղափոխվեն հին քաղաքակրթություն, կտեսնեն թե ինչ տոնակատարություններ են անցկացվել հնում: Այնտեղ ելույթ կունենան նաև ազգագրական երգչախմբերը», - ասաց Արմեն Սարգսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել