Ittrend.am-ը գրում է.

ԻԴՐԱՄ վճարային համակարգը իր Facebook էջում տարածել է հաղորդագրություն այն մասին, որ այսուհետ հանդես կգա որպես Paypal-ի միջնորդ կազմակերպություն, ինչը թույլ կտա Հայաստանի Paypal օգտագործողներին կանխկիացնել Paypal հաշիվը:

idram-paypal

Սա հնարավոր կդառնա երկու եղանակով. Paypal հաշվի փոխակերպում Իդրամ հաշվի և կանխկիացում Իդրամ կանխկիացման բոլոր եղանակներով կամ պարզապես Paypal հաշվի կանխիկացում Իդրամ մասնաճյուղերից:

Գործարքն իրականացնելու համար հարկավոր է ԻԴՐԱՄ անձնական էջում մուտք գործել «Լիցքավորել» բաժին և ընտրել «Լիցքավորել PayPal-ի միջոցով» տարբերակը:

Առավել մանրամասն Paypal և ԻԴՐԱՄ համագործակցության մասին Իդրամը խոստանում է պարզաբանել շուտով:

Հիշենք որ Paypal-ը աշխարհի խոշոր էլեկտրոնային վճարային համակարգերից է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել