Tert.am-ը գրում է.

Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամները Միջխորհրդարանական միությունում բրիտանական խմբի նախագահի հրավերով հուլիսի 6-12-ը գտնվել են Լոնդոնում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը բարեկամական խմբի անդամներն ամփոփեցին այցի արդյունքները: Ըստ նրանց՝ բրիտանացի գործընկերների հետ քննարկել են երեք անկյունաքարային հարցեր՝ Ղարաբաղի հիմնախնդիրը, Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքայի մերժողականության հարցը և Հայաստանի քաղաքական և տնտեսական կուրսի ընտրությունը դեպի Եվրասիական տնտեսական միություն։

Պատվիրակության անդամ Արծվիկ Մինասյանը շեշտեց, թե այցը հերթական չէր և մյուսներից տարբերվում էր բրիտանացի պատգամավորների խորը քաղաքական ու տնտեսական հարցադրումներով։

«Հարցադրումները, որ դրվում էին պատվիրակության առաջ և պատասխան էին ակնկալում, բավական սուր էին։ Եվրասիական ինտեգրացիայի հետ կապված հարցը, տարբեր միջազգային կառույցներում հայկական պատվիրակությունների քվեարկության հետ կապված հարցը, Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի կեցվածքին վերաբերող հարցը ոչ միային սուր էին, այլ պահանջում էին ամբողջական պատասխաններ։ Պատվիրակությունն աշխատեց փայլուն, բացահայտեցինք, որ ունենք հզոր դիվանագետ–պատգամավոր ի դեմս պատվիրակության ղեկավար Թևան Պողոսյանի, որը հավուր պատշաճի ներկայացրեց թե՛ ԼՂՀ-ի, թե՛ Հայաստանի լիարժեք պատասխանները»,-ասաց նա և հավելեց, որ կարևոր է հետագա գործողություններում ճիշտ թիրախավորել բարձրացված խնդիրների շարունակությունը։

«Հայտնի է, որ Մեծ Բրիտանիան Ադրբեջանում մեծ ներդրումներ ունի արված և հետաքրքրությունը շատ է, բայց մենք էլ պետք է մեր փաթեթով ներկայանանք, որպեսզի հակակշռենք հնարավորությունները և Մեծ Բրիտանիայի հետ առավել գործընկերային հարաբերություններ հաստատենք»,-ասաց նա և շարունակեց, որ Մեծ Բրիտանիայի մասնակցությունը պետք է լինի թուրքական մերժողականության պայքարում։ Նա նաև նշեց, որ քննարկվածների թվում կարևոր հարց էր հայապահպանության և հայագիտության խնդիրը՝ տեղեկացնելով, որ Օքսֆորդում գործում է հայագիտության ամբիոն, նաև՝ նախատեսվում է երեք ամսով Օքսֆորդում ձեռագրերի ցուցադրություն կազմակերպել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել