Համաձայնեք, որ տգեղ է, երբ մի 60 անց կին ես տեսնում, ով հագնված է լինում երիտասարդ աղջկա նման, դեմքին լինում է շպար, որը սազական է, օրինակ, 20-25 տարեկան աղջկան, բայց ոչ այդ տարեց կնոջը: Վստահ եմ, որ կինը պետք է կարողանա ճիշտ ծերանալ` հասկանալով, որ ինքը հմայիչ է ցանկացած տարիքում, միայն պետք է հասկանալ, թե ինչպես դա անել: Հավանաբար կանայք, որոնց մասին վերևում խոսեցի, չեն կարողանում հարմարվել այն մտքի հետ, որ արդեն երիտասարդ չեն, և իրենց պահվածքով, թող ներեն ինձ, բայց ծիծաղելի են դառնում: 
Իսկ երբ իրենց ժամանակն անցնելու մտքի հետ չեն հարմարվում քաղաքական գործիչները և ամեն կերպ կախվում են անցյալից ու մշուշում երևացող աթոռից, ոչ միայն տգեղ է և ծիծաղելի, այլ նաև ողբերգական է և զավեշտալի:
2013-ի նախագահական ընտրություններից առաջ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ հեռանում է քաղաքական դաշտից` պատճառաբանելով տարիքը: Սակայն ինչպես երևաց և ինչպես երևում է, դա ընդամենը միամիտ պատճառաբանություն էր ընտրություններին չմասնակցելու համար:
Իրականում Տեր-Պետրոսյանը լավ էլ մասնակցում է քաղաքական գործընթացներին, իսկ ավելի ճիշտ մասնակցում է այնքանով, որքանով կարողանում է: Հնարավոր է, որ նրան հաճախ չենք տեսնում, սակայն նա կուլիսներից ուղղորդում է երիտասարդ գործիչների կամ ավելի ճիշտ գործչի, քանի որ նույն առաջին նախագահի այժմյան հենարան ՀԱԿ-ում միայն Լևոն Զուրաբյանն է, որ անխտիր կատարում է ավագ Լևոնի ցանկությունները:
Իսկ կրտսեր Լևոնին օգնելու է գալիս ժամանակակից աշխարհի ամենահզոր զենքը` համացանցը, կամ ԶԼՄ-ները: Բայց ամենավատն այն է, որ այս ամենում օգտագործվում են երիտասարդներ, որոնք իրենց եռանդը և ունակությունները կարող են ավելի ճիշտ տեղ օգտագործել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել