Չեմ հասկանում՝ ինչի՞ է կամ ինչի՞ց է մեր ինքնագնահատականն այսքան բարձրացելԻրոք արդեն ամեն ինչ անտանելի է դարձելմենք դրա մեջ լինելով՝ չենք զգումԻնձ թվում է՝ պատճառը օր օրի անկում ապրող մեր ինտելեկտն է Մարդիկ Պաոլո Կոելյոյից 2 գիրք են կարդում, հաջորդ օրը դառնում են գրականագետՆժդեհի անունը հեռակա լսում են, դառնում են ցեղակրոնռեալի 2 խաղ տեսնում են, դառնում են ֆուտբոլագետՌեմբոյիՋեյմս Բոնդի ֆիլմերից նայում են, դառնում են ռազմագետհակահետախույզNikon կամ Canon ֆոտոխցիկ են նվեր ստանում, դառնում են լուսանկարիչգրքերից 2 աֆորիզմ են գողանում ձևափոխում, դառնում են բանաստեղծգրողբլոգեր ու ամենածիծաղելին այն էոր պարտադիր իրենց ֆեյսբուկյան պատին գրառում անելիս վերջում պիտի իրենց ինիցիալով անմահացնենչմոռանալով քոփիրայթի նշանը տեղադրել՝ որպես իրենց հանճարեղ մտքի արգասիքՄի աֆորիզմ էլ փորձեմ ես մեջբերեմ՝ մարդը նման է կոտորակիհամարիչն այն է, ինչ ինքն իրականում կահայտարարը՝ ինչ է մտածում նա իր մասինհետևաբար որքան մեծ է հայտարարըայնքան փոքր ու չնչին է կոտորակի արժքը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել