Tert.am-ը գրում է.

Պատմության թեստը, որը Ռուսաստանում ներգաղթյալները պետք է հանձնեն սեպտեմբերի 1-ին, էապես հեշտացրել են. տեղեկացնում է Lenta.ru-ն։

Մասնավորապես, հարցերը վերաձևակերպվել են այնպես, որպեսզի դուրս մնան օտարերկրացիների համար դժվար դերբայական դարձվածքները, իսկ որոշ բառեր փոխարինվել են նկարներով։

Այդ մասին պատմել է Ժողովուրդների բարեկամության ռուսական ինստիտուտի պրոռեկտոր Անժելա Դոլժնիկովան։ Բուհի մասնագետները թեստերը մշակել են Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ։

Դոլժնիկովայի խոսքով՝ թեստերից դուրս են բերվել պատմությանն առնչվող որոշ հարցեր։ Դրանցից մեկը, օրինակ՝ եղել է Եվգենի Իվանովիչի մասին, որը Վիկտորիային որդեգրել է 10 տարեկանում։ «Երբ նա դարձավ 18 տարեկան, Եվգենի Իվանովիչը հասկացավ, որ սիրում է նրան և ցանկանում է ամուսնանալ»։ Հետո հետևում էր հարցը, գրանցո՞ւմ է արդյոք ռուսական Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը (ԶԱԳՍ) նման ամուսնությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել