Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը իր ֆեյբուքյան էջում հրապարակում էր Բուլղարիայում անցկացրած հանգստի լուսանկարները:

Իր տասնօրյա հանգստի, մայրիկի հետ անցկացրած անմոռանալ օրերի մասին ArmStar.am–ին պատմում է դերասանուհին:

«Երբեմն նախընտրում եմ պասիվ հանգիստ, ծովային միջավայր, ինչու ոչ, նաև լռություն: Տարօրինակ է, հենց նոր նկատեցի, որ շատ բան է փոխվել (ծիծաղում է): Ժամանակին այդ պասիվ հանգիստը կարող էր ինձ սպանել»:

Դերասանուհու ընկերները, իմանալով, որ մայրիկի հետ է պատրաստվում մեկնել հանգստի, դեռ չորս ամիս առաջ էին խորհուրդ տվել ընտրել Բուլղարիան:

«Հասուն տարիքում մայրիկիս հետ երկրից դուրս  հանգստի չէի մեկնել, բայց միշտ փորձել եմ մեր արձակուրդները համատեղել և միասին անցկացնել, դրանից հետո նոր ընկերներիս ժամանակ տրամադրել: Այնպես որ, հանգիստն անցկացնելու առաջին էտապը մայրիկի հետ է լինում»:

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել