Բոլորս այսօր ականատեսն ենք լինում աշխարհաքաղաքական նոր կարգի ստեղծմանը, որը կարելի է անվանել որպես բազմաբևեռ աշխարհի կառուցում: Գաղտնիք էլ չէ, որ այդ նոր աշխարհակարգի ստեղծման մեջ հիմնական ներգրավված կողմերն են Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կամ Արևմուտքը։ Սակայն քչերս ենք հետաքրքրվում ներկայիս պրոցեսների արմատներով: Որոնցից մեր ներկա հոդվածի մեջ կանդրադառնանք Հարավային Կովկասի ռուսայացման պատմական ընթացքին։ Նախ սկսնեք հասկանալ, թե ի՞նչ է նշանակում Հարավային Կովկասը և ինչպիսի՞ սահմաններ ուներ ի սկզբանե։ Հարավային Կովկաս կոչվող տարածքը շատ բարդ կոնցեպցիա է: Հարավային Կովկասը կամ Անդրկովկասը երկրամաս է Ասիայում՝ Մեծ Կովկասի Ջրբաժան լեռնաշղթայից հարավ։ Անդրկովկասում գտնվում են Հայաստանի, Վրաստանի, Արցախի, Ադրբեջանի, Հարավային Օսիայի և Աբխազիայի Հանրապետությունները։ Անդրկովկասը հյուսիսում սահմանակից է Ռուսաստանի հետ, իսկ հարավում՝ Թուրքիայի և Իրանի հետ։ Ահա և գլխավոր հիմնասյունը՝ այն սահմանակից է Ռուսաստանին՝ հյուսիսում, սրանով էլ կարելի է բացատրել Ռուսական կայսրության զավթողական քաղաքականությունը։ Իսկ այժմ ավելի հանգամանորեն ներկայացնենք այդ զավթողական քաղաքականությունը։ Զավթողական քաղաքականության ներքին տրամաբանությունը պարտադրում էր Ռուսաստանին չհանդուրժել իր ճանապարհին անկախ պետությունների ստեղծում, անել ամեն ինչ, որպեսզի նվաճված ազգերը հնարավորություն չունենան ստեղծել անկախ պետություններ։ Այդ նպատակով իրագործվում էր նվաճված ազգերի ռուսայացման քաղաքականությունը՝ ռուսայնացում լեզվով, մշակույթով, խառը ամուսնությունների միջոցով և այլն։ Այն դեպքերում, երբ դա չէր հաջողվում, արվում էր ամեն ինչ, որպեսզի տվյալ ազգը մեծամասնություն չկազմի իր պատմական տարածքում։ Դրան էին ծառայում տեղահանությունները, ջարդերը, նվաճված տարածքները ռուսներով վերաբնակեցնելու քաղաքականությունը։ Զավթողական քաղաքականության մի նոր ռեալիզացիոն փուլ կարելի է համարել ԽՍՀՄ-ի ստեղծումը։ Այն իր մեջ ներառում էր Անդրկովկասը։ Այժմ կատարենք պատմական ակնարկ ԽՍՀՄ կազմավորման, Անդրկովկասյան Դաշնության և ՀԽՍՀ առաջին սահմանադրության մասին։
1922թ. սկզբին տեղի ունեցավ Հայաստանի խորհուրդների 1-ին համագումարը։ Այն քննարկեց մի շարք հարցեր, որոնց մեջ կենտրոնականը Հայաստանի Սահմանադրության ընդունումն էր։ Վերջինս փաստորեն կրկնում էր Ռուսաստանի Սահմանադրությունը։ 
Չնայած ՀԽՍՀ Սահմանադրության որոշ ձևական կողմերին, այն ամրագրում էր Հայաստանի պետականության հիմնական օրենքները։ 1922թ. Սահմանադրությունն առաջինն էր հայոց պետականության պատմության մեջ։
Դաշնությունը (ֆեդերացիան) պետական միավորման այն ձևն է, երբ տարբեր ինքնիշխան պետություններ միավորվում են մի նոր՝ դաշնային պետության մեջ՝ պահպանելով իրենց ինքնիշխանությունը։ Այսպիսով՝ Հայաստանի խորհուրդների 1-ին համագումարը, քննարկելով Անդրկովկասյան Դաշնության (ֆեդերացիայի) կազմակերպման հարցը, հավանություն տվեց դրա մտահղացմանը։ Խորհրդային իշխանության առաջնորդ Վ. Ի. Լենինը Կովկասի կոմունիստների առաջ խնդիր էր դնում ստեղծել հանրապետությունների սերտ դաշինք։
Անդրկովկասի 3 Հանրապետությունների ներկայացուցիչների կոնֆերանսը, որը տեղի ունեցավ 1922թ․-ի մարտի 12-ին, հաստատեց դաշնային պայմանագիր։ Դրանով հիմնադրվեց նրանց ֆեդերացիան՝ Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը (ԱԽՖՍՀ)։ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը հիմնականում պահպանում էին իրենց ինքնիշխանությունը։ Անդրկովկասյան Դաշնությունը գոյատևեց մինչև 1936 թվականը։
Ըստ Վ․Ի․Լենինի առաջարկության՝ խորհրդային հանրապետությունները, այդ թվում՝ Ռուսաստանը, միավորվելու էին նոր ընդհանուր պետականության՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) մեջ՝ պահպանելով իրենց անկախությունը և Միությունից դուրս գալու իրավունքը։ Այս հարցն էր հիմնական քննարկման առարկա 1922թ․-ին։
Համագումարը, որը հաստատեց ԽՍՀՄ-ի ստեղծման մասին հռչակագիրը և պայմանագիրը տեղի ունեցավ 1922թ. դեկտեմբերի 30-ին՝ ԽՍՀՄ խորհուրդների Առաջին համագումար անունով։ Համագումարին մասնակցում էին խորհրդային 4 հանրապետություններ՝ ՌԽՖՍՀ-ն, Ուկրաինան, Բելոռուսիան (Բելառուսը) և ԱԽՖՍՀ-ը։ Հայաստանի ԽՍՀ-ն Անդրկովկասյան Դաշնության միջոցով մտավ ԽՍՀՄ կազմի մեջ։
Անդրկովկասյան Դաշնության և ԽՍՀՄ-ի կազմավորումով էականորեն փոխվեց Հայաստանի ԽՍՀ կարգավիճակը։ Եթե մինչև այդ Խորհրդային Հայաստանը այս կամ այն չափով անկախ պետություն էր, ապա ԽՍՀՄ-ի ստեղծումից հետո նրա ինքնիշխանությունը զգալի չափով թուլացավ։
Այսօր մենք չունենք ռուսական դպրոցներ, սակայն բոլոր դպրոցներում ռուսերենն ուսուցանում են և չեն հավասարեցնում օտար լեզվի: Ռուսաստանը տարի առ տարի վերականգնում է Ելցինի կառավարման խայտառակ ժամանակաշրջանում իր կորցրած դիրքերը: Ռուսերեն լեզվի լավ իմացությունը մեզ համար թանկարժեք ժառանգություն է խորհրդային ժամանակաշրջանից, և այն պետք չէ քամուն նետել: Նույնիսկ մերձբալթները, որոնք հայտնի են իրենց ռուսաֆոբիայով, սկսել են դա հասկանալ: Իրենց կայքերի ճնշող մեծամասնությունը ունի ռուսերեն տարբերակ:

Կարծում եմ, մենք՝ հայերս, գտնվելով ՌԴ-ի ռուսայացման գոտում, հստակ քայլերով պահպանում ենք մեր լեզուն, մշակույթը, կրոնը։

Շարունակելի․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել